ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստան առանց մաքսատուրքի ներմուծվող էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտայի մնացորդը՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ։
Քվոտայի մնացորդն ըստ խմբերի.
Ֆիզիկական անձինք և ոչ դիլերներ. Հատկացված 16,500 հատ քվոտայից չօգտագործված է մնում 839 հատը։
Պաշտոնական դիլերներ. Հատկացված 3,500 հատ քվոտայից չօգտագործված է մնում 940 հատը։
Հայաստանին հատկացված առանց մաքսատուրքի էլեկտրոմոբիլների ներմուծման տարեկան քվոտան գրեթե սպառվել է (առավելապես ֆիզիկական անձանց հատվածում), ինչը վկայում է երկրում էլեկտրական տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջարկի բարձր տեմպերի մասին:


