ABNews

Որ փողոցներն են Երևանում փակ լինելու առաջիկա օրերին

Լուրեր | 2026/05/26 12:46

Որ փողոցներն են Երևանում փակ լինելու առաջիկա օրերին

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում և պողոտաներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Սահմանափակումները կիրառվելու են մայիսի 26-ին և մայիսի 28-ին՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

Մայիսի 26 (Այսօր)

  • Ժամը 7։00-ից 15։00-ն երթևեկությունը սահմանափակված է Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում: Փակ է նաև Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը:

  • Ժամը 10։00-ից 15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց - Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, ինչպես նաև Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը:

Մայիսի 28

  • Ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու վերը նշված բոլոր ճանապարհահատվածները:

  • Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափորի փողոց խաչմերուկ հատվածը փակ կմնա ավելի երկար՝ մինչև մայիսի 29-ի ժամը 01։00-ն:

ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է հաշվի առնել սահմանափակումները և նախապես պլանավորել երթևեկության այլընտրանքային երթուղիները:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը