ABNews

Ո՞ր հարցերի համար պատասխանատվություն կստանձնի Հայաստանը TRIPP նախագծի շրջանակում

Լուրեր | 2026/10/21 12:24

Ո՞ր հարցերի համար պատասխանատվություն կստանձնի Հայաստանը TRIPP նախագծի շրջանակում

TRIPP նախագծի շրջանակում ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների ու մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի սահմանային հսկողության բոլոր կետերով ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք:

Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

«ՀՀ-ն իր ներպետական օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերին համապատասխան շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար.

ա. անվտանգություն և իրավապահ գործունեություն,

բ. սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,

գ. մաքսային և միգրացիոն հսկողություն,

դ. հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե,

ե. տեղեկատվական համակարգեր,

զ. պետական վարչարարություն և վերահսկողություն»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այս բոլորի նկատմամբ ՀՀ-ն պահպանում է իր լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը