OpenAI-ի արժողությունը հասել է 500 մլրդ դոլարի. Reuters
Լուրեր |
2025-ի առաջին կեսին OpenAI-ն ունեցել է մոտ 4.3 մլրդ դոլար եկամուտ:
ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը այժմ գնահատվում է ավելի քան 500 մլրդ դոլար, հայտնում է Reuters-ը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերության ներկայիս և նախկին աշխատակիցները շուրջ 6.6 մլրդ դոլարի բաժնետոմսեր են վաճառել ներդրողներին։
Ներդրողների թվում են Thrive Capital, SoftBank, Dragoneer Investment Group, Աբու Դաբիի MGX և T. Rowe Price։ Բացի այդ, ընկերությունը թույլատրել է ավելի քան 10 մլրդ դոլարի բաժնետոմսերի վաճառք նաև երկրորդային շուկայում։
Հիշեցնենք, որ տարվա առաջին կեսին OpenAI-ն արդեն գրանցել էր զգալի աճ․ ընկերության արժեքը հասել էր 300 մլրդ դոլարի, իսկ SoftBank-ը ներդրել էր 40 մլրդ դոլար։
Տնտեսական արդյունքներն էլ խոսուն են․ 2025-ի առաջին կեսին OpenAI-ն ունեցել է մոտ 4.3 մլրդ դոլար եկամուտ, ինչը 16%-ով ավելի է, քան ամբողջ նախորդ տարվա եկամուտը։ Ընկերության առաջատար արտադրանքը՝ ChatGPT-ն, ունի շուրջ 700 մլն օգտատեր, և այս տարվա եկամուտները կանխատեսվում են մինչև 13 մլրդ դոլար։
Չնայած Google-ի, Apple-ի և այլ մրցակիցների աճող ճնշմանը, OpenAI-ն շարունակում է մնալ արհեստական բանականության ոլորտի առաջատար խաղացողը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․