ABNews

ՕՊԵԿ-ը 80 մլն եվրո կտրամադրի Հայաստանին․ հայտնի են վարկի պայմաններն ու նպատակները

Լուրեր | 2026/09/03 11:53

ՕՊԵԿ-ը 80 մլն եվրո կտրամադրի Հայաստանին․ հայտնի են վարկի պայմաններն ու նպատակները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ–ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Վարկի հիմնական պայմանները

  • Ծրագրի ընդհանուր արժեքը․ 80 մլն եվրո (համաձայնագիրը ստորագրվել է 2026թ. հուլիսին)

  • Տոկոսադրույքը․ Լողացող

  • Մարման ժամկետը․ 18 տարի (որից 5 տարին՝ արտոնյալ)

  • Մայր գումարի մարման ժամանակահատվածը․ 2031 թ․ հուլիսի 15 – 2044 թ․ հունվարի 15

  • Միջոցների օգտագործման վերջնաժամկետը․ Մինչև 2026 թ․ սեպտեմբերի 30-ը

Բարեփոխումների ուղղությունները

Ներգրավվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են մի շարք առանցքային ոլորտներում նախատեսված բարեփոխումների իրականացմանը․

  • Ներդրումային և մաքսային ոլորտներ

  • Տնտեսական մրցակցության պաշտպանություն

  • Թվայնացում և կիբեռանվտանգություն

  • Կլիմայական օրենսդրություն, արտանետումների կառավարում և օդի որակի վերահսկողություն

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը