ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2026 թվականի արդյունքներով նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը հուլիսյան կանխատեսման համեմատ ևս 200 հազար բարելով օրական՝ մինչև 580 հազար բարել օրական։ Պահանջարկն ինքնին կկազմի 105,7 մլն բարել օրական։
Տարվա արդյունքներով նավթի արդյունահանման աճը սպասվում է օրական 640 հազար բարելի մակարդակում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։ Արդյունահանումն ինքնին կկազմի 54,8 մլն բարել օրական։ 2027 թվականին նավթի պահանջարկի աճը կհասնի 2,16 մլն բարել օրական։ Պահանջարկն ինքնին կկազմի 107,9 մլն բարել օրական։ Արդյունահանման աճը կանխատեսվում է օրական 620 հազար բարելի մակարդակում։ Արդյունահանումն ինքնին՝ 55,45 մլն բարել օրական, նշված է զեկույցում։


