Մեկ տարում ավտոմեքենաների թիվը Հայաստանում աճել է 45 հազարով

Մեկ տարում ավտոմեքենաների թիվը Հայաստանում աճել է 45 հազարով

2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 953 հազար 965 տրանսպորտային միջոց, որոնցից 343 հազար 220-ը՝ Երևանում։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։  

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թվերը համապատասխանաբար կազմել են 909 հազար 326 և 331 հազար 314։ Մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը երկրում ավելացել է 44 հազար 639-ով, իսկ Երևանում՝ 11 հազար 906-ով։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշել է, որ այս ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի վրա, քանի որ ավելացած մեքենաները դարձել են երթևեկության մասնակիցներ։