Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները

Եղանակային պայմանների հետևանքով արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 99 դեպք։

Ապրիլի 20-ից 26-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 502 դեպք, որոնցից 120-ը՝ արտակարգ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Արձանագրված դեպքերից 69-ը հրդեհներ են, 33-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, 6-ը՝ փլուզումներ։

Գրանցվել են նաև օձի հայտնաբերման և ինքնասպանության փորձի 7-ական դեպք, 3 քարաթափում, ինչպես նաև ուժեղ քամու և տեղատարափ անձրևի 2-ական դեպք։

Բացի այդ, գրանցվել է 13 կեղծ ահազանգ, 22 հրդեհի կեղծ կանչ և 24 հրդեհի սպառնալիք։

Կենցաղային կանչերը կազմել են 148, իսկ 160 դեպք դասվել է այլ կատեգորիայի։

Եղանակային պայմանների հետևանքով արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 99 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 159 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել 106 ավտոմեքենա։

Նշված ժամանակահատվածում տուժել է 48, զոհվել՝ 9 մարդ։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։