Քրեակատարողական ծառայությունը շարունակում է միջոցառումները՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման կանխարգելմանը։
Ծառայության տվյալներով՝ 2026 թվականի մարտին իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի արգելված առարկաներ և նյութեր։
Մասնավորապես՝ հայտնաբերվել է 17,87 գրամ թմրամիջոցների նմանվող զանգված, 129,5 մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ, ինչպես նաև 124 բջջային հեռախոս և 176 պարագա։
Բացի այդ, հայտնաբերվել են 8 wi-fi սարք, 44 կտրող-ծակող առարկա և 86,5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանված կանոնները և զերծ մնալ անօրինական գործողություններից։

