Նոյեմբերի 13–15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի TOON EXPO․ INVEST 2026 Vol. 2 ցուցահանդեսը՝ մեկ հարթակում միավորելով անշարժ գույքի շուկայի առաջատար ընկերություններին, կառուցապատողներին, բանկերին և ներդրողներին։
Կազմակերպիչների տվյալներով՝ այցելուների նախնական գրանցումներ կան շուրջ 60 երկրից։ Գրանցվածների թիվը գերազանցում է 30 հազարը, որոնցից ավելի քան 4 հազարը ներդրողներ են։
Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ անշարժ գույքի շուկայում դրական միտումներ են նկատվում։ Իսկ այս տարվա ցուցահանդեսում սպասվում են նոր նախագծեր և առաջարկներ, որոնք մասնակից ընկերություններին հնարավորություն կտան ավելի մոտ լինել գնորդների ու ներդրողների պահանջներին։
Այցելուների հարմարավետության համար կգործեն հատուկ սակագներով տաքսի ծառայություններ և քաղաքի տարբեր հատվածներից դեպի ցուցահանդես ու հակառակ ուղղությամբ անվճար փոխադրամիջոցներ։
*գովազդ


