Վարդավառի օրը Գեղարքունիքում 499 արձանագրություն է կազմվել․ գրանցվել է ջրահեղձության երկու դեպք
Լուրեր |
Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։
Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի:
ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ մարդկանց մոտ մեկ երրորդը տոնը նշում էր Սևանա լճի ափամերձ տարածքում` մեր նկարահանող խումբը մեկնեց Գեղարքունիքի մարզ:
Ուժեղացված հսկողության մեկնարկից առաջ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անցկացրին հրահանգավորում՝ քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս հարգալից, իսկ օրինախախտումների դեպքում՝ հակազդել օրենքի ողջ խստությամբ։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ թեև ջրափրկարարական ջոկատի անձնակազմը Սևանա լճում և ափամերձ տարածքներում պատրաստ է ապահովել մարդկանց անվտանգությունը՝ սակայն պակաս կարևոր չէ քաղաքացիների կարգապահությունը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հետևեն փրկարար ծառայության կողմից իրականացվող իրազեկման գործընթացին, պահպանեն անվտանգության կանոնները, չհատեն սահմանված տարածքները, չլողան ոգելից խմիչքի ազդեցության ներքո։
Ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության ղեկավար կազմը նաև շրջայց է կատարել Սևանա լճում և ափամերձ տարածքներում՝ տեղում ծանոթացել իրավիճակին։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի խոսքով՝ իրենք արդեն երկրորդ տարին են իրականացնում ծառայություն, և դրա զսպող ազդեցությունը բավական շոշափելի է:
Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։
Ցավոք, ջրահեղձության երկու դեպք ունեցանք, որոնցից մեկը Լոռու մարզում, մյուսը Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։
Իսկ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների ընթացքում պահպանվող և հսկվող տարածքներում, նաև ավտոճանապարհներին ծանր հետևանքներով դեպք ու պատահար չի արձանագրվել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/28 22:00
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Նոյեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/11/30/ 20:25 -
Սպառողի նոր հոգեբանությունը բարձր գնաճի պայմաններում
2025/11/30/ 18:34 -
Նոյեմբերի 29-ի կարևոր լուրերը
2025/11/29/ 20:47 -
Ինչու է խանութում միշտ ավելի շատ գումար ծախսվում, քան նախատեսում ենք
2025/11/29/ 18:26 -
Սև ուրբաթը նոր ռեկորդ սահմանեց․ ԱՄՆ-ում առցանց վաճառքները հասել են 8.6 մլրդ դոլարի
2025/11/29/ 17:14 -
Լիզինգի բացառիկ պայմաններ՝ Healthcare Expo 2025-ում
2025/11/29/ 13:15 -
Վախից՝ դեպի գիտելիք. ՄԻԱՎ-ի մասին առանց վախի
2025/11/29/ 12:12 -
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/11/28/ 22:00 -
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/11/28/ 20:20 -
Նոր բաժին Idram&IDBank-ում
2025/11/28/ 19:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․