Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. Սիյարտո
Լուրեր |
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան նույնպես Ֆեյսբուքում հաստատել է, որ «Դրուժբա» խողովակաշարը հարձակման է ենթարկվել:
Հունգարիա ռուսական նավթ մատակարարող «Դրուժբա» խողովակաշարը կրկին դադարեցրել է աշխատանքը հարձակման պատճառով, իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Գիշերը լուրեր ստացվեցին, որ ռուս-բելառուսական սահմանին գտնվող «Դրուժբա» խողովակաշարը բազմիցս հարձակման է ենթարկվել՝ կարճ ժամանակահատվածում երրորդ անգամ: Հունգարիա հում նավթի փոխադրումը կրկին դադարեցվել է:
Սա մեր երկրի էներգետիկ անվտանգության վրա ևս մեկ հարձակում է: Մեզ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ», - գրել է նա:
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան նույնպես Ֆեյսբուքում հաստատել է, որ «Դրուժբա» խողովակաշարը հարձակման է ենթարկվել: «Եվս մեկ հարձակում «Դրուժբա» խողովակաշարի վրա՝ Բելառուսի սահմանի մոտ... Մենք հետաքննում ենք վնասի չափը», - գրել է նա:
Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը ավելի ուշ հայտնել է, որ գիշերային զանգվածային հարձակման հետևանքով «Ունեչսկի շրջանի վառելիքի ենթակառուցվածքների օբյեկտում հրդեհ է բռնկվել»:
Մինչ այդ, Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտնել էր «Դրուժբայով» նավթի մատակարարումների դադարեցման մասին՝ օգոստոսի 18-ին խողովակաշարի վրա ուկրաինական կողմի հարձակման պատճառով։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիհան արձագանքել է դրան՝ ասելով, որ Հունգարիան «ամեն ինչ անում է իր կախվածությունը» ռուսական էներգետիկ ռեսուրսներից պահպանելու համար՝ նույնիսկ 2022 թվականին ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
«Հիմա դուք կարող եք ձեր բողոքներն ու սպառնալիքները ուղարկել ձեր ընկերներին Մոսկվայում», - ասել է նա։ Խողովակաշարը հարձակման է ենթարկվել նաև օգոստոսի 13-ին։
Նավթի մատակարարումները վերսկսվել են ընդամենը երեք օր առաջ՝ օգոստոսի 19-ին։
Այնուհետև Սիյարտոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին՝ վնասված ենթակառուցվածքների արագ վերականգնման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․