Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 16-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում հայտնաբերել են թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով նույն գյուղի 50-ամյա բնակչի։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի համայնքային ոստիկանության բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդու տան հետնամասի պատի մեջ հայտնաբերվել է ևս 18,4 գրամ թմրամիջոց։
Օհանավանի բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։

