ABNews

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լուրեր | 2026/08/12 09:07

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամի հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 11-16-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 12-16-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 11-16-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը