ABNews

Օդեսայում կա մեկ զnհ և 5 վիրավnր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել

Միջազգային անցուդարձ | 2026/09/04 11:26

Օդեսայում կա մեկ զnհ և 5 վիրավnր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել

Ռուսական զինուժն անօդաչուներով առավոտյան հարվածել է Օդեսա քաղաքին, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը:

Օլեգ Կիպերը նաև հայտնել է, որ վնասվել են երկու մասնավոր տուն, մեկ ոչ բնակելի շենք և մեկ մեքենա։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են նաև Զապորոժիեի վրա, հայտնել է Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տարածաշրջանային գրասենյակը։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում: Այրվել է երկու բնակարան, մեկ կին վիրավորվել է։

Կիևի Դարնիցկի շրջանում անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնում է քաղաքի ռազմական վարչությունը։

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Սոչիի և Սիրիուսի դաշնային տարածքին, ինչի հետևանքով նավթի պահեստում հրդեհ է բռնկվել:

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի փոխանցմամբ՝ մի քանի բնակելի շենքերի պատուհաններ են վնասվել, իսկ որոշ դեպքերում հրդեհներ են բռնկվել, բայց դրանք արագ մարվել են։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը