Հոկտեմբերի 6-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
65 տարին լրացած լինելը այլևս չի համարվի աշխատանքային պայմանագրի լուծման հիմք
ԱՍՀ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի համաձայն՝ պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի սահմանափակումները կհանվեն։ Փոփոխությունը հնարավորություն կտա նաև 65 տարին լրացած անձանց շարունակել աշխատանքը քաղաքացիական և համայնքային ծառայության, ՊՈԱԿ-ների ղեկավարների և այլ պաշտոններում։
Երևանի շինհրապարակների կահավորումը կազդի կառուցապատողների վրա
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շինհրապարակները պատշաճ չկահավորելու դեպքում կառուցապատողները զրկվելու են մի շարք արտոնություններից։ Անցած շաբաթ արձանագրվել է 81 խախտում ապօրինի շինությունների և հողազավթման դեպքերով։
Քաղաքացու եկամուտների հայտարարագիրը որոշ դեպքերում ավտոմատ կհամարվի լրացված
Նոր նախագծով՝ այն քաղաքացիները, որոնց եկամուտների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՊԵԿ-ին, այլևս կարիք չեն ունենա մուտք գործելու համակարգ։ Նոյեմբերի 1-ից հետո նման հայտարարագրերը կհամարվեն լրացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։
Զվարթնոց օդանավակայանում կկառուցվի նոր տերմինալ
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 500 մլն դոլարի ներդրում կատարել նոր տերմինալի կառուցման համար։ Ուղևորահոսքը վերջին երկու տարում հասել է տարեկան ավելի քան 5,5 միլիոնի, ինչը գերազանցում է գործող հզորությունները։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 28%-ով
2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը նվազել է 1431-ով՝ 5033-ից դառնալով 3602։ Դատախազության տվյալներով՝ իրացման նպատակով շրջանառության դեպքերը կրճատվել են գրեթե մեկ երրորդով։
Միջազգային
Ռուսաստանը նոյեմբերին կավելացնի նավթի արդյունահանումը
ՕՊԵԿ-ի տվյալներով՝ ՌԴ-ն կկարողանա արտադրել օրական մինչև 9,53 մլն բարել։ Աճ է նախատեսվում նաև Ալժիրում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։
Իտալիան և ԱՄՆ-ը մաքսատուրքերից հետո սրել են հարաբերությունները
ԱՄՆ-ի որոշմամբ՝ իտալական մակարոնեղենի ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան՝ առաջացնելով գների գրեթե կրկնակի աճ։ Իտալիան դիմում է ԵՄ աջակցությանը՝ հարցը կարգավորելու նպատակով։
Tesla-ի մատակարարումները աճել են 7.4%-ով
Ընկերությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում մատակարարել է մոտ 497 հազար էլեկտրական մեքենա՝ սահմանելով նոր ռեկորդ։
Google-ը 4 մլրդ դոլար կներդնի ԱԲ ենթակառուցվածքների ստեղծման մեջ
Ընկերությունը կառուցում է տվյալների մշակման կենտրոն Արկանզաս նահանգում։ Ծրագիրը կավարտվի մինչև 2027 թվականը և ներառում է էներգետիկ կայունության բարելավման միջոցառումներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․