Հոկտեմբերի 3-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը Բաքվում
Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատավարությունը, որը քննադատվում է որպես կեղծ և ոչ անկախ։ Անկախ լրատվամիջոցները, փաստաբանները և միջազգային կառույցները կրկին չեն մասնակցել նիստին։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ցուցմունք է տրվել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ։ Ոմն Իլհամ Մամեդով դատարանում հայտարարել է, թե «ճանաչել է» Մնացականյանին և մեղադրել նրան խոշտանգումների հրահանգ տալու մեջ։
Երկրորդ համաշխարհայինի զինամթերքի վնասազերծում Ռուսաստանում
ՌԴ ԱԻՆ-ը Կալինինգրադի մարզում վնասազերծել է գյուղացիների կողմից հայտնաբերված 100 կգ օդային ռումբ։ Սևաստոպոլում ջրի մեջ գտնված 50 կգ ռումբը փրկարարները պայթեցրել են տեղում։
ԱԹՍ-ների պատճառով դադարեցվել է Մյունխենի օդանավակայանի աշխատանքը
Մյունխենի օդանավակայանը գիշերը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ների պատճառով։ Չեղարկվել է 17 չվերթ՝ մոտ 3000 ուղևորի համար, իսկ ևս 15 չվերթ վերահասցեավորվել է այլ գերմանական քաղաքների օդանավակայաններ։ Առավոտյան աշխատանքը վերականգնվել է։
Հենրիխ Մխիթարյանի նոր գիրքը
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թողարկել է «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը։ Գրքի ստեղծման գործում նրան օգնել է իտալացի սպորտային լրագրող Ալեսանդրո Ալչիատոն։ Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։
Երկրաշարժ Իրանում
Իրանի Սպահան նահանգում՝ Զավարեհ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են նաև Թեհրանում և Ղոմում։ Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չկան։
Սպիտակ տանը կրճատումներ՝ բյուջեի փակման պատճառով
ԱՄՆ դաշնային կառավարության մասնակի փակման պատճառով Սպիտակ տան աշխատակիցների մոտ մեկ երրորդը ժամանակավորապես չի ներկայանա աշխատանքի։ 1733 աշխատակիցներից 554-ը ազատվել են պարտականություններից։ Միևնույն ժամանակ մի շարք կարևոր ստորաբաժանումներ կշարունակեն բնականոն գործել։
Մարոկկոյում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների
2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերի շուրջ առաջացած դժգոհությունը Մարոկկոյում վերածվել է զանգվածային անկարգությունների։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել է ավելի քան 350-ը։ Ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ Ցուցարարները պահանջում են բարեփոխումներ կրթության, առողջապահության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Արարատ Միրզոյանի արձագանքը Ադրբեջանի նախապայմաններին
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը TVP World-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը չի կիսում Ադրբեջանի կողմից ներկայացված որոշ նախապայմանները։
«Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումը Ծաղկաձորում
Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արաքս գետից ավազի արդյունահանումը կարող է հանգեցնել տարածքային խնդիրների։ Նա նաև ընդգծել է ոլորտում ստվերային գործունեության վտանգավորությունը։
Հրդեհ «Chevron»-ի գործարանում Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում «Chevron» նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ հաշվարկներ։ Տուժածների և պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան։
ԵՆԲ վարկային ծրագրի ժամկետի երկարաձգում
Եվրոպական ներդրումային բանկի հետ վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ծրագիրը վերաբերում է Հայաստանին տրամադրված շուրջ 16.66 մլն եվրո միջոցներին։
Meta–Հայաստան համագործակցության նոր փուլ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Meta-ի ներկայացուցիչներին։ Քննարկվել են ԱԲ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում։
Ռուսաստանի տնտեսության աճի տվյալները
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը հաղորդել է, որ օգոստոսին ՀՆԱ-ն աճել է 0.4%-ով։ Ութ ամսվա կտրվածքով աճը կազմել է 1%։
Թաիլանդում վիճակախաղի նոր ծրագիր
Թաիլանդում առաջարկվել է չշահած վիճակախաղի տոմսերից ստացված գումարը փոխանցել քաղաքացիների կենսաթոշակային հաշվին։ Կուտակված միջոցները հնարավոր կլինի օգտագործել 55 տարեկանից հետո։
ԱՄՆ–Հայաստան սահմանային համագործակցություն
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը Հայաստանում կաշխատի ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը։ Նպատակն է գնահատել և ամրապնդել սահմանների անվտանգությունը։
Խանդանյանի հայտարարությունը խաղաղության մասին
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը փաստ է, բայց պահանջում է լրացուցիչ քայլեր, այդ թվում՝ վավերացում։
Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրը
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը կդառնար 90 տարեկան։ Նա նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմում և ճանաչվել է որպես ամենաշատ նկարահանված դերասան։
Հանքարդյունաբերության հեռանկարները խաղաղության պայմաններում
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմաններում հանքարդյունաբերությունը կզարգանա, կստեղծվեն նոր հնարավորություններ և կբարձրանա մասնագետների թիվը։
«Ազատության նավատորմի» փորձը կասեցվել է
Իսրայելի ռազմածովային ուժերը կասեցրել են Գազա մարդասիրական բեռ տեղափոխող նավատորմի վերջին նավի շարժը։ Ձերբակալվել է ավելի քան 450 ակտիվիստ։
Զորամասում զոհված զինծառայողների գործով դատավարություն
Ազատի զորամասում մահացած 15 զինծառայողների գործով դատավարությունում կրտսեր սերժանտը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Զոհվածների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։
Թմրանյութերի հայտնաբերում Նալբանդյանում
71-ամյա տղամարդու տնամերձում հայտնաբերվել է 3.5 կգ թմրանյութ։ Նա ձերբակալվել է և տեղափոխվել կալանավայր։
Հարվածներ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին
Ռուսական ուժերը դրոններով և հրթիռներով հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ավերածություններ են գրանցվել Խարկովում, Պոլտավայում և այլ շրջաններում։
Նիկիտա Սիմոնյանը՝ Ուկրաինայի «սև ցուցակում»
98-ամյա ֆուտբոլային լեգենդ Նիկիտա Սիմոնյանը ներառվել է «Միրոտվորեց» կայքի ցուցակում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու մեղադրանքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 19:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 16:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 16:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 15:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 19:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 16:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 15:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 14:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 14:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 14:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 14:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 13:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․