Տեղական
Կապանը ճանաչվել է 2026-ի երիտասարդական մայրաքաղաք
ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը դարձել է 2026-ի երիտասարդական մայրաքաղաք։ Քաղաքում կիրականացվեն լայնամասշտաբ ծրագրեր, որոնք միաժամանակ համատեղվելու են Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի նախաձեռնության հետ։
ԵՆԲ վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգվել է
Եվրոպական ներդրումային բանկը երկարաձգել է Հայաստանին տրամադրված վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետը մինչև 2025-ի դեկտեմբեր։ Ծրագրի կատարումն ավարտվելու է մինչև 2026-ի վերջ։
ԲՏԱ նախարարությունը և Meta-ն քննարկել են թվային համագործակցությունը
Կողմերը քննարկել են ԱԲ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, բիզնեսի և նորարարության խթանումը, ինչպես նաև երեխաների թվային անվտանգությանն ուղղված նախաձեռնությունները։
ԱՄՆ մաքսային ծառայության թիմը Հայաստանում է
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ամերիկացի մասնագետները ՀՀ սահմանապահ ուժերի հետ կգնահատեն հնարավորությունները և կառանձնացնեն բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ սահմանների անվտանգության ամրապնդման համար։
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել հաղորդակցությունները
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ենթակառուցվածքների օգտագործման շուրջ։
Միջազգային
Ռուսաստանի տնտեսությունը օգոստոսին աճել է 0.4%-ով
Տարվա ութ ամսվա արդյունքներով ՌԴ ՀՆԱ-ի աճը կազմել է 1%։ Օգոստոսին սեզոնային գործոնի բացառմամբ աճ չի գրանցվել։
ԱՄՆ-ում աճել են GM, Ford և Hyundai-ի վաճառքները
Էլեկտրական մեքենաների պահանջարկի աճը պայմանավորված է հարկային արտոնությունների չեղարկման ժամկետով։ Մինչև հոկտեմբերի 1-ը գնորդները կարող էին ստանալ մինչև 7,500 դոլարի փոխհատուցում։
Թրամփը պատրաստվում է հատկացնել ավելի քան 10 մլրդ դոլար ֆերմերներին
Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մաքսատուրքերից ստացվող եկամուտների հաշվին։
Հետաքրքիր
OpenAI-ի արժողությունը հասել է 500 մլրդ դոլարի
ChatGPT-ի ստեղծող ընկերությունը հասել է այս շուկայի գնահատականին՝ աշխատակիցների բաժնետոմսերի վաճառքից հետո։

