Հոկտեմբերի 27-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված պետական գործիչների հիշատակին։ ԱԺ այգում տեղի ունեցած արարողության ընթացքում պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել հուշարձանին։ Հիշեցնենք՝ այդ օրը ԱԺ դահլիճում սպանվել էին վարչապետը, ԱԺ նախագահն ու փոխնախագահները, ինչպես նաև չորս պետական գործիչ։ Գործը մինչ օրս համարվում է չբացահայտված։
Փաշինյանը կրկին կմասնակցի Հովհաննավանքի պատարագին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին կրկին կմասնակցի Սուրբ և Անմահ պատարագի Հովհաննավանքում։ Նա ընդգծել է, որ Մայր Աթոռի «ազատագրման օրակարգը» նախևառաջ հոգևոր նորոգման գործընթաց է, որը պետք է սկսվի յուրաքանչյուրից։
ԱՄՆ–Չինաստան առևտրային համաձայնություն՝ նախնական փուլում
Ամերիկյան և չինական պատվիրակությունները երկօրյա բանակցություններից հետո մշակել են առևտրային անհամաձայնությունների կարգավորման շրջանակային պայմանավորվածություն, որը հոկտեմբերի 30-ին կքննարկեն Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը Հարավային Կորեայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
Քեթի Փերին ու Ջասթին Թրյուդոն հաստատել են իրենց հարաբերությունները
Երգչուհի Քեթի Փերին և Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն իրենց հարաբերությունները հաստատել են երգչուհու ծննդյան օրը՝ միասին հայտնվելով լրագրողների առջև։
Գերմանիայում ավարտվել է ատոմային դարաշրջանը
Բավարիայում պայթեցվել են «Գունդրեմինգեն» ատոմակայանի երկու աշտարակները՝ խորհրդանշելով Գերմանիայի վերջնական հրաժարումը ատոմային էներգետիկայից։ Երկիրը փակել է իր բոլոր ԱԷԿ-ները։
Լուվրի գողության գործով ձերբակալվել են երկու անձ
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Լուվրի թանգարանից գողություն կատարած երկու անձանց։ Նրանցից մեկը փորձել է փախչել երկրից։ Գողացված է եղել կայսրուհի Եվգենյայի թագը և մի շարք պատմական զարդեր։
Թուրքիայում ջրի պաշարների կրճատման վտանգ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում, Ստամբուլում և Բուրսայում առաջացել է ջրի պակաս։ Նա մեղադրել է ընդդիմադիր ՏԻՄ-երին՝ անգործության համար։ Տեղումների նվազման հետևանքով երկիրը կարող է մինչև 2030 թվականը բախվել ջրի լուրջ պակասի։
Թուրքիան շեշտում է «Զանգեզուրի միջանցքի» դերը
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կուժեղացնի տարածաշրջանի բեռնափոխադրումների թողունակությունը։ Կառուցվում է Կարս–Նախիջևան երկաթուղու նոր 224 կմ հատված։
Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
ԱԱԾ մեկուսարանում գտնվող գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել քաղբանտարկյալների կամքը և ժողովրդի ազատ ապրելու ցանկությունը։
ԱՀԿ. հակաբիոտիկների դիմադրությունը աճում է
ԱՀԿ-ի տվյալներով՝ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրությունը վերջին տարիներին աճել է 40%-ով։ Եթե իրավիճակը չփոխվի, մինչև 2050 թվականը այդ վարակները կարող են տարեկան մինչև 10 միլիոն մարդու կյանք խլել։
ԱԺ-ն քննարկում է 2026-ի բյուջեն
Ազգային ժողովում սկսվել է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Փաշինյանը նշել է, որ սա առաջին բյուջեն է, որն ընդունվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։
Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր
Վրաստանում վերջին երեք օրերին ձերբակալվել է 60 ցուցարար։ Ակցիաները շարունակվում են, չնայած հավաքների ազատությունը սահմանափակող օրենքի խստացմանը։
Կամբոջան և Թաիլանդը ստորագրել են խաղաղության հռչակագիր
Կամբոջան և Թաիլանդը ստորագրել են սահմանային հակամարտության ավարտի մասին հռչակագիր՝ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կողմերը փոխադարձաբար ազատ են արձակելու ռազմագերիներին և հեռացնելու ծանր զինտեխնիկան։
Ռուսաստանը խոցել է 193 ուկրաինական ԱԹՍ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ գիշերում խոցվել է 193 ուկրաինական անօդաչու։ Մոսկվայի ուղղությամբ թռած ԱԹՍ-ներից 34-ը վնասազերծվել են օդային պաշտպանության միջոցով։
Լավրովը՝ ԱՄՆ-ի առաջարկների վերաբերյալ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի հակամարտության կարգավորման հայեցակարգը և սպասում է դաշնակիցների արձագանքին։
2026 թվականի բյուջեի ցուցանիշները
Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ ՀՆԱ-ն կկազմի 11.9 տրիլիոն դրամ, տնտեսական աճը՝ 5.4%, բյուջեի դեֆիցիտը՝ 537 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5%։
Պաշտպանական ծախսերը կկրճատվեն
2026 թվականին ՊՆ ծախսերը կկրճատվեն 15.3%-ով՝ հասնելով 563 միլիարդ դրամի, ինչը կազմում է բյուջեի ընդհանուր ծախսերի 15.5%-ը։
Նոր համակարգ՝ անկանխիկ գնումների քեշբեքի համար
Կառավարությունը նախատեսում է անկանխիկ գնումների հետվճարի տոկոսադրույքը բարձրացնել 12%-ից մինչև 20%՝ առավելագույնը 10,000 դրամ սահմանով։ Սա կավելացնի կենսաթոշակառուների եկամուտները 3-4 հազար դրամով։
Արցախցիների աջակցության համար՝ 55 մլրդ դրամ
Կառավարությունը հաջորդ տարի 55 մլրդ դրամ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի համար։
Սոցիալական ծախսերը կաճեն 9.6%-ով
2026-ին սոցիալական պաշտպանության ծախսերը կաճեն մինչև 993 մլրդ դրամ՝ կազմում բյուջեի ծախսերի 27.4%-ը։
Գյումրիի անկարգությունների գործով՝ 41 մեղադրյալ
Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների գործով քրեական հետապնդում է սկսվել 41 անձի դեմ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։
Նոյեմբերի 15-ից՝ ձմեռային անվադողեր պարտադիր
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր կլինի։ Կոպիտ խախտումների դեպքում կկիրառվեն վարչական տուգանքներ։
Թրամփը ժամանել է Ճապոնիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա՝ եռօրյա պաշտոնական այցով։ Նա կհանդիպի վարչապետ Սանաե Տակաիչիի և կայսր Նարուհիտոյի հետ։
Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթին
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի նիստին՝ պատճառաբանելով, որ հարթակը «խրախուսում է արմատական քաղաքական օրակարգեր»։
Սևանա լճում ապօրինի որս
Հայրավանքի մոտ հայտնաբերվել է 67 խեցգետնաորսիչ և 18 ձկնորսական ցանց։ Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ։
ԲԵՍՏ ՖՐԵՆԴՍ ընկերության գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության տեսչությունը կասեցրել է «ԲԵՍՏ ՖՐԵՆԴՍ» ընկերության ապօրինի արտադրական գործունեությունը՝ օդային արտանետումների թույլտվության բացակայության պատճառով։
Ներդրումների նվազում՝ արտասահմանից
2025-ի առաջին կիսամյակում արտասահմանյան ներդրումները Հայաստանում կազմել են 48 մլրդ դրամ՝ նվազելով գրեթե կրկնակի։ ՌԴ-ից ներդրումները կրճատվել են, մինչդեռ աճել են Կանադայից և Ղազախստանից։
Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Պաշտպանները պնդում են, որ նա պարզապես արտահայտել է կարծիք։
Արդարադատության նախարարը՝ համաներման ծրագրերի մասին
Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանում համաներման ծրագրեր չեն նախատեսվում։ Նախընտրությունը տրվում է պայմանական վաղաժամկետ ազատմանն ու անհատական մոտեցումներին։
Հայաստանը միացել է տարածաշրջանային վաղ նախազգուշացման համակարգին
Հայաստանը դարձել է Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգի անդամ՝ միանալով 20 երկրների ցանցին։
ՌԴ–Ադրբեջան–Հայաստան տարանցման հարցերը լուծվում են
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրման տեխնիկական հարցերը։
Արարատ Միրզոյանը՝ չլուծված հարցերի մասին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չլուծված են գերիների, անհետ կորածների և փոխադարձ անվստահության խնդիրները։
ԱՄՆ-ը կբարձրացնի կանադական ապրանքների մաքսատուրքը
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կբարձրացնի Կանադայի ապրանքների ներմուծման մաքսատուրքը 10%-ով՝ առևտրային բանակցությունների դադարեցումից հետո։
Ռուսաստան–ԵՄ առևտրաշրջանառությունը պահպանվել է
2024-ին Ռուսաստանի և ԵՄ-ի առևտրաշրջանառությունը կազմել է 67.5 մլրդ եվրո։ ԵՄ-ն մնում է Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։
Գերմանական բիզնեսին սպառնում է 100 մլրդ եվրո կորուստ
Գերմանական ընկերությունները կարող են կորցնել ավելի քան 100 մլրդ եվրո, եթե ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվները փոխանցի Ուկրաինային։
Վրաստանում խաղողի պատմական բերք
Վրաստանում խաղողի վերամշակման ծավալը հասել է 330 հազար տոննայի՝ վերջին երեք տասնամյակի բարձրագույն ցուցանիշը։ Խաղողահավաքը շարունակվում է Սագարեջոյում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ