Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
Լուրեր |

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր պաշտպանից
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դատավարության ընթացքում հրաժարվել է իր փաստաբանից՝ հայտարարելով, որ գործընթացը դարձել է ֆարս՝ միջազգային և ադրբեջանական օրենքների խախտումներով։ Նա նշել է, որ իրեն չեն տրամադրվում գործի նյութերը, չեն ապահովվում պաշտպանվելու իրավունքները և մերժվել են միջնորդությունները։ Վարդանյանի խոսքով՝ պաշտպանն ունի միայն ձևական դեր, և նա պահանջում է իր իրավունքների իրական պաշտպանություն։
Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը Բուդապեշտում՝ նշելով, որ «տպավորություն է ստեղծվել, թե կողմերը նպատակին չեն հասնի»։ Նա ընդգծել է, որ հետագայում պատրաստ է հանդիպել ռուս գործընկերոջ հետ և մնում է հանձնառու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
ԱՄՆ-ը խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները խստացվելու են՝ Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու նպատակով։
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ հրադադարի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վաշինգտոնում հայտարարել է, որ դաշինքը կողմ է Ուկրաինայում անհապաղ հրադադարին՝ առանց նախապայմանների։ Նա ընդգծել է՝ «կանգ առեք այնտեղ, որտեղ գտնվում եք», նշելով, որ այս ուղերձը ՆԱՏՕ-ի ընդհանուր դիրքորոշումն է։
Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նավթային ընկերությունների դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ» և «Լուկոյլ» ընկերությունների ու դրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ՝ «խաղաղության գործընթացի նկատմամբ հետաքրքրության բացակայության» պատճառաբանությամբ։ Վաշինգտոնը կոչ է արել դաշնակիցներին միանալ սահմանափակումներին։
Վենեսուելայում ինքնաթիռի վթար
Վենեսուելայում թեթև շարժիչով ինքնաթիռը վթարի է ենթարկվել և բռնկվել թռիչքի ժամանակ։ Զոհվել է երկու մարդ։ Նախնական վարկածով՝ վթարի պատճառ է դարձել անվադողի պայթումը։
Թրամփը մերժել է Ուկրաինային հրթիռների մատակարարումը
ԱՄՆ նախագահը մերժել է Ուկրաինային Tomahawk տեսակի հրթիռներ տրամադրելու խնդրանքը՝ պատճառաբանելով, որ Ուկրաինային առնվազն վեց ամիս կպահանջվի դրանք օգտագործել սովորելու համար։ Թրամփը նշել է, որ դեռ պատրաստ չէ նման մատակարարումների։
Հնդկաստանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել
Կերալայում Հնդկաստանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վայրէջքի ժամանակ խրվել է չամրացված բետոնի մեջ։ Նախագահը չի տուժել և ճանապարհը շարունակել է ավտոմեքենայով։
Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ
Արամ Ա Վեհափառը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է Արցախի գերիների հարցը՝ կոչ անելով աջակցել նրանց ազատ արձակմանը և Արցախի ժողովրդի վերադարձին։ Քննարկվել են նաև Լիբանանի, Սիրիայի և Միջին Արևելքի զարգացումները։
Կասկադի նոր համալիրի նախագիծը
Երևանի Կասկադի անավարտ հատվածում կկառուցվի մոտ 36,000 քմ մակերեսով համալիր՝ 1000 տեղանոց դահլիճով, թանգարանային և հասարակական տարածքներով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հարակից տարածքում նախատեսվում է նաև բիզնես համալիր՝ մինչև 135,000 քմ մակերեսով։
Լուվրի անվտանգության բարեփոխումների անհրաժեշտություն
Ֆրանսիայի Սենատում Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը հայտարարել է, որ թանգարանը պահանջում է անհապաղ վերանորոգում և անվտանգության համակարգի արդիականացում։ Նա առաջարկել է թանգարանի տարածքում ոստիկանական բաժանմունք տեղակայել՝ գողությունների կանխարգելման նպատակով։
Ֆրանսիացի գեներալը՝ Ռուսաստանի հետ հնարավոր բախման մասին
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնը զինվորականներին կոչ է արել պատրաստվել երեք-չորս տարի հետո Ռուսաստանի հետ հնարավոր բախման։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Եվրոպան ընկալում է որպես «կոլեկտիվորեն թույլ», և անհրաժեշտ է վերազինվել՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։
Բանկային ավանդների աճ՝ 15.8%
2025 թվականի օգոստոսին Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը կազմել է 6.84 տրիլիոն դրամ՝ 15.8%-ով ավելի, քան 2024-ին։ Ռեզիդենտների ավանդները կազմել են 5.28 տրիլիոն, ոչ ռեզիդենտներինը՝ 1.55 տրիլիոն դրամ։
Նոր համակարգ՝ շաքարային դիաբետով երեխաների համար
Կառավարությունը կհատկացնի 570 մլն դրամ՝ 10–18 տարեկան շաքարային դիաբետ ունեցող երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ ներդնելու համար։ Նոր սարքերը թույլ կտան կանխել շոկերը և նվազեցնել ձեռքով չափման անհրաժեշտությունը։
Պետությանը կբռնագանձվի ավելի քան 11 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցը՝ պարտավորեցնելով երկու ֆիզիկական անձանց վերադարձնել պետությանը 11.3 մլն դրամ չվճարված հարկերի գումար։
Խոտ–Որոտան ճանապարհը՝ ավարտական փուլում
10.3 կմ երկարությամբ Խոտ–Որոտան ճանապարհի վերակառուցումը մոտենում է ավարտին։ Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ, վերացվել է սողանքի վտանգը։
Նոր թվային համակարգ՝ ՊԵԿ-ում
ՊԵԿ-ում գործարկվել է աշխատանքային պայմանագրերի առցանց համակարգ, որը թույլ է տալիս գործատուներին ձևակերպել, ստորագրել և պահպանել պայմանագրերը երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Ընդդիմությունը քննադատում է անցակետերի քաղաքականությունը
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները քննադատել են կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Ղազախստանի ցորենի տարանցման հարցի շուրջ քաղաքականությունը՝ պնդելով, որ այն կարող է հակասել Հայաստանի շահերին։
Բրիտանական նավատորմը կալանել է ռուսական ռազմանավ
Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմը Հյուսիսային ծովում կալանել է ռուսական ռազմանավ՝ ֆրանսիական և հոլանդական ուժերի աջակցությամբ։ Սա ՆԱՏՕ-ի առաջին նման գործողությունն է դաշինքի անմիջական հրամանատարությամբ։
Հունվարի 27-ը կդառնա հիշատակի օր
Կառավարությունը որոշել է հունվարի 27-ը հայտարարել Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր՝ ոչ աշխատանքային։
Երևանի բյուջեի թերակատարում
Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի բյուջեն թերակատարվել է 3.7 մլրդ դրամով։ Թերհավաքագրման հիմնական պատճառը քաղաքապետարանը կապում է տրանսպորտային եկամուտների պակասի հետ։
Փաշինյանը՝ շրջափակման հաղթահարման մասին
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։ Նա կարևորել է Ադրբեջանի՝ արտահանման սահմանափակումների վերացման որոշումը և անընդունելի է համարել հայտարարությունները, թե Հայաստանը «կործանման եզրին է»։
Վիգեն Էուլջեքջյանի գործը՝ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում
Լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ պահանջելով նրա անհապաղ ազատ արձակում։ Նշվում է, որ Էուլջեքջյանին ապօրինաբար է մեղադրվել վարձկանության մեջ։
ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է
ԱՄՆ Սենատը 12-րդ անգամ մերժել է հանրապետականների առաջարկը՝ կառավարության աշխատանքը ժամանակավոր ֆինանսավորելու մասին։ Շաթդաունը շարունակվում է հոկտեմբերի 1-ից և դարձել է երկրի պատմության մեջ երկրորդ ամենաերկարատևը։
Ցույցեր Թբիլիսիում՝ լրագրողի ազատ արձակման պահանջով
Թբիլիսիում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի՝ պահանջելով ազատ արձակել լրագրող Մզիա Ամագլոբելիին, որը դատապարտվել է երկու տարով՝ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Ձերբակալվել է 30 մարդ։
Խաղողի մթերումն ավարտական փուլում
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ այս տարի մթերվել է մոտ 211 հազար տոննա խաղող՝ 47 հազարով ավելի, քան անցած տարի։
Tesla-ի շահույթը նվազել է
Tesla-ի մաքուր շահույթը 2025-ի երրորդ եռամսյակում կազմել է 1.37 միլիարդ դոլար՝ նվազելով 37%-ով։ Ընդհանուր շահութաբերությունը 18% է՝ նախորդ տարվա 19.8%-ի դիմաց։
Լոնդոնում գույքի գները նվազել են
Օգոստոսին Լոնդոնում անշարժ գույքի գները նվազել են 0.3%-ով՝ հասնելով միջինում 566 հազար ֆունտի։ Միաժամանակ, վարձակալության արժեքը Մեծ Բրիտանիայում աճել է 5.5%-ով։
Հարավային Կորեան կրճատում է ռուսական ածուխի ներմուծումը
Հարավային Կորեան ռուսական ջերմային ածուխը փոխարինում է Կոլումբիայի մատակարարումներով՝ ծախսերի նվազեցման և պատժամիջոցների ռիսկերի բացակայության պատճառով։
Սաուդյան Արաբիայում նավթի արտահանումը աճել է
Օգոստոսին Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը կազմել է օրական 6.4 մլն բարել՝ 13%-ով ավելի, քան անցած ամիս։ Արտադրության ծավալը նույնպես աճել է՝ մինչև 9.7 մլն բարել։
Կարմրաշենի դպրոցը փակվում է
Կառավարությունը որոշել է փակել Վայոց ձորի Կարմրաշեն համայնքի դպրոցը՝ աշակերտների թվի կտրուկ նվազման պատճառով։ Դպրոցում սովորում էին ընդամենը երկու երեխա։
Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Քըրք Քըրքորյանի անունով
Երևանի ավագանին հաստատել է Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը՝ այն անվանելով «Քըրք Քըրքորյան փողոց»՝ ի պատիվ ազգային հերոսի։
Լարվածություն Հովհաննավանքում
Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան հրաժարվել է լքել եկեղեցին՝ հայտարարելով, որ չի ընդունում իր կարգալուծությունը։ Տեղացիները հայտարարել են, որ նա կմնա իրենց հոգևոր հովիվը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/10/23 21:00
Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/10/23 18:40
Գործարար իրականության նոր քարտեզը. 10 բիզնես ուղղություն, որոնք ձևավորում են հարստությունը

Լուրեր | 2025/10/23 17:33
Իդրամը և աշխարհի առաջատար կրիպտո բորսա ByBit-ը մեկնարկեցին համագործակցությունը

Լուրեր | 2025/10/23 15:47
Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
-
Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը
2025/10/23/ 21:00 -
Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
2025/10/23/ 20:20 -
Գործարար իրականության նոր քարտեզը. 10 բիզնես ուղղություն, որոնք ձևավորում են հարստությունը
2025/10/23/ 18:40 -
Իդրամը և աշխարհի առաջատար կրիպտո բորսա ByBit-ը մեկնարկեցին համագործակցությունը
2025/10/23/ 17:33 -
Հայաստանում գործում է ավելի քան 65 հազար կազմակերպություն․ միջին աշխատավարձը՝ 304 հազար դրամ Է
2025/10/23/ 15:50 -
Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
2025/10/23/ 15:47 -
CyberDrill Armenia 2025․ Կիբեռանվտանգության միջազգային զորավարժությունը Երևանում
2025/10/23/ 15:05 -
2.9 մլրդ դրամ կհատկացրվի 58 կմ ճանապարհների կառուցման, նորոգման համար
2025/10/23/ 14:09 -
Այս պահին արդեն մթերվել է 211 հազար տոննա խաղող. նախորդ տարի այդ թիվը եղել է 164,2 հազար տոննա. Պապոյան
2025/10/23/ 13:58 -
Գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13.8 տոկոսով
2025/10/23/ 12:55
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
