Հոկտեմբերի 22-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Տաքսու վարորդների մինչև 2019թ․ կուտակված տուրքերն ու տույժերը կհամաներվեն
Մինչև 2019-ի հունիսի 29-ը կուտակված շուրջ 1,3 մլրդ դրամ պարտավորությունները կհանվեն հաշվից։ Դրանք վերաբերում են ավելի քան 5000 վարորդների, որոնց նկատմամբ նախկին հարկային նորմերը այլևս ուժի մեջ չեն։
2025-ի օգոստոսի դրությամբ փողի բազան կազմել է 2.03 տրիլիոն դրամ
Տարեկան կտրվածքով աճը կազմել է 14%։ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը աճել է 13.6%-ով, իսկ դրամային թղթակցային հաշիվները՝ 34.6%-ով։
ԱԺ փոխնախագահը՝ Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման մասին
Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրումը իրական դիվերսիֆիկացիա է մատակարարման աղբյուրների ոլորտում՝ կարևորելով դրա ռազմավարական նշանակությունը։
Հայաստանում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ
ՊԵԿ-ը բաց մրցույթ է հայտարարել օպերատորի ընտրության համար։ Նոր համակարգը կբարձրացնի ոլորտի թափանցիկությունը և կներգրավի ռիսկերի կառավարման ժամանակակից մեխանիզմներ։
Վարշավայում կանցկացվի Հայաստան–Լեհաստան գործարար համաժողով
Համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ը՝ ընդգրկելով հաղորդակցությունների, լոգիստիկայի, սննդի, էներգետիկայի և ՏՏ ոլորտների քննարկումներ։
Միջազգային
ԵՄ-ն Եգիպտոսին կհատկացնի 75 մլն եվրո սոցիալ–տնտեսական աջակցության համար
Գումարը կուղղվի կրթության, առողջապահության և կանանց ու երիտասարդների տնտեսական ակտիվացման ծրագրերին։ Այն մաս է կազմում ԵՄ-ի 7.4 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական նախաձեռնության։
Իրանը հրապարակել է մանրամասներ Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման մասին
Նախագիծը իրականացվում է Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Իրանը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել հողատարածքների ձեռքբերումը, իսկ շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Ամերիկյան խոշոր բանկերը բանակցում են Արգենտինային 20 միլիարդ դոլար վարկ տրամադրելու մասին
Ծրագիրը համարվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնության մաս՝ աջակցելու Արգենտինայի կառավարության տնտեսական վերականգնմանը։
Nvidia-ն և գործընկերները նախատեսում են 500 միլիարդ դոլարի ներդրում ԱԲ զարգացման համար
Ներդրումները կիրականացվեն ԱՄՆ-ում առաջիկա 3–4 տարիների ընթացքում։ Nvidia-ն արդեն սկսել է արտադրությունը՝ Թայվանի հետ համատեղ Արիզոնայում նորարարական չիպերի թողարկմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ