Հոկտեմբերի 2-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ԵԱՏՄ-ում հաստատվել է արժեթղթերի շրջանառության թույլտվության համաձայնագիրը
Նոր համաձայնագրով ԵԱՏՄ անդամ երկրների բորսաներում ցուցակված «բարձր որակի» արժեթղթերը կարող են շրջանառվել նաև մյուս երկրների բորսաներում՝ առանց լրացուցիչ ծախսերի։ Սա նոր հնարավորություններ կբացի ներդրումային միջոցների ներգրավման համար։
ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիները կկարողանան վարել ազգային վկայականով
ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի և ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարի միջև ստորագրված հուշագրով ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։
Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սմ-ով
2025-ի սեպտեմբերի 29-ի դրությամբ լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 10 սմ-ով։ Այս ընթացքում Արփա-Սևան թունելով լիճ է բաց թողնվել ավելի քան 101 մլն խմ ջուր։
Քաղաքացիության գործընթացը թվայնացվում է
Հոկտեմբերի 6-ից կգործարկվի նոր համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի առցանց ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ։
Միջազգային
Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային վառելիքի վերամշակման իրավունքներ
Սեուլը բանակցում է Վաշինգտոնի հետ՝ օգտագործված վառելիքը ինքնուրույն վերամշակելու և ավելի բարձր մակարդակի հարստացման իրավունք ստանալու համար։
Nike-ի եկամուտը աճել է, շահույթը՝ նվազել
Ամերիկյան Nike ընկերության առաջին եռամսյակում եկամուտը գերազանցել է կանխատեսումները, սակայն մաքուր շահույթը կրճատվել է՝ հասնելով 727 մլն դոլարի։
Prada-ն գնում է Versace-ն
ԵՀ-ն հաստատել է գործարքը, որով Prada-ն ձեռք է բերում Versace բրենդը Capri Holdings-ից։ Գործարքի արժեքը գնահատվում է 1.375 մլրդ դոլար։
Հետաքրքիր
Մասկը դարձել է աշխարհի առաջին կես տրիլիոնատերը
Tesla-ի բաժնետոմսերի աճից հետո Իլոն Մասկի կարողությունը հասել է 500 մլրդ դոլարի։ Նա գլխավորում է Forbes-ի միլիարդատերերի վարկանիշը։
Գրքի միջազգային փառատոնը կշարունակվի Կապանում
Հոկտեմբերի 4-ին Կապանում կանցկացվի գրքի ցուցահանդես-տոնավաճառ՝ հրատարակչությունների և գրախանութների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում գրքերը կվաճառվեն մինչև 50% զեղչերով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»