Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2026-ից առողջության ապահովագրության համակարգում առաջինը կընդգրկվեն 65+ տարիքային քաղաքացիները
Առողջության ապահովագրությունը կգործարկվի 2026-ից՝ նախ ընդգրկելով 65 և բարձր տարիքի անձանց, որոնց վճարումները կկրի պետությունը։ Ապահովագրությունը կտրվի բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ առողջական վիճակից։
«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է 33.5 միլիոն դրամ վնաս․ հաղորդում է ներկայացվել ՔԿ
ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ոչ կանոնավոր աղբահանության դեպքեր՝ առաջացնելով հողի աղտոտում։ Հաշվարկվել է վնասի չափը, և նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների էլեկտրոնային համակարգում հնարավոր են տեխնիկական խափանումներ
ԱՍՀՆ-ն տեղեկացրել է, որ նոր գործարկված համակարգում կարող են առաջանալ տվյալների համադրման խնդիրներ և հորդորել է քաղաքացիներին դիմել 114 թեժ գծով կամ [email protected] հասցեով։
Տեղի է ունեցել ավելի քան 19.4 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Աճուրդում պահանջարկը գերազանցել է առաջարկը՝ կազմելով մոտ 27 մլրդ դրամ։ Տեղաբաշխվել են 30 տարվա մարման ժամկետով պարտատոմսեր՝ ընդհանուր 19.4 մլրդ դրամ ծավալով։
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 2839 նոր կազմակերպություն և Ա/Ձ
Նրանց մեծ մասը՝ 1973-ը, անհատ ձեռնարկատերեր են։ Գրանցվել են նաև 798 ՍՊԸ-ներ, մի քանի հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և ՓԲԸ-ներ։
Միջազգային
Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի դեմ՝ ՆԱՏՕ-ի ծախսերը չբարձրացնելու պատճառով
ԱՄՆ նախագահը քննադատել է Մադրիդին պաշտպանական պարտավորությունները չկատարելու համար՝ հայտարարելով, որ կարող է սահմանել մաքսատուրքեր կամ նույնիսկ վերանայել Իսպանիայի դաշինքում անդամակցությունը։
ԱՄՆ Սենատը 8-րդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը
Կոնգրեսը շարունակում է չհասնել համաձայնության՝ կառավարության ֆինանսավորման շուրջ։ Արդյունքում ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է արդեն երկու շաբաթ։
Ֆրանսիան առաջարկում է սառեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027թ․
Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ բարեփոխումները կդադարեցվեն՝ մինչև հաջորդ նախագահական ընտրությունները՝ քաղաքական լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Ռուսաստանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի՝ Վրաստանին փոխհատուցում վճարելու որոշումը
Մոսկվան հայտարարել է, որ չի իրականացնի Վրաստանին շուրջ 253 մլն եվրոյի վճարման պահանջը՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել
2026/04/24/ 13:26 -
ԵՄ-ն քննարկում է ծովային առաքելությունների ուժեղացումը Հորմուզի նեղուցում
2026/04/24/ 13:25 -
Թրամփ-Փաշինյան հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղարի հերքումը
2026/04/24/ 13:20 -
Կանադայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
2026/04/24/ 13:13 -
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ