Հոկտեմբերի 14-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ադրբեջանում պահվող Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել իր ընտանիքի հետ՝ տեղեկացնելով, որ իրեն անհրաժեշտ են միայն կարտոֆիլ և ծխախոտ։ Նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, նշել է, որ օգնության են դիմել Սիրանուշ Սահակյանին, սակայն պարզվել է՝ ներկայումս չկա որևէ կազմակերպություն, որը կարող է սնունդ կամ այլ իրեր փոխանցել Վիգենին։
Վիգեն Էուլջեքջյանը, ով նաև Հայաստանի քաղաքացի է, առևանգվել է 2020 թվականի նոյեմբերին Արցախում և արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։
Փաշինյանը և Թրամփը ձեռք են սեղմել Շարմ էլ Շեյխում
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը Շարմ էլ Շեյխում մասնակցել են Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որտեղ ունեցել են կարճ զրույց և ձեռքսեղմում։
Գագաթնաժողովի շրջանակում անցկացվել է նաև համատեղ լուսանկարման արարողություն, որին մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ։ Թրամփը «մեծ գործարքի» ստորագրման կապակցությամբ բոլորին հորդորել է ժպտալ։
Գագաթնաժողովի ընթացքում Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Կատարի ղեկավարները ստորագրել են Գազայի պատերազմը ավարտող համաձայնագիր։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը՝ զինաթափման թեմայի մասին
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Al Arabiya հեռուստաալիքին հայտարարել է, որ զինաթափման հարցը բարդ է, սակայն իրենք պատրաստ են լուծում գտնել։ Նա նշել է, որ իրենց ունեցած զենքը հիմնականում հասարակ է, և խնդիրը չափազանցված է։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի մեկ այլ ներկայացուցիչ AFP-ին հայտնել էր, որ զենքի հանձնման տարբերակը բացառված է և չի կարող լինել քննարկման առարկա։
Թրամփը՝ Էրդողանի խաղաղարար դերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման գործում։
«Ռուսաստանի նախագահը հարգում է նրան, և նա իմ ընկերն է»,– ասել է Թրամփը՝ վերադառնալով Շարմ էլ Շեյխից։
Մեքսիկայում հեղեղումներ և սողանքներ՝ տասնյակ զոհերով
Մեքսիկայում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են հեղեղումներ և սողանքներ։ Գետերի դուրս գալու պատճառով մահացել է առնվազն 60 մարդ, իսկ 65-ը համարվում են անհետ կորած։
Ամենաշատը տուժել են Իդալգոյի և Վերակրուսի նահանգները։ Տեղական իշխանությունները տարհանում են բնակչությանը և իրականացնում փրկարարական աշխատանքներ։
Շանհայում բացվել է «The Monsters» ցուցահանդեսը
Կասինգ Լանգը Շանհայում բացել է «The Monsters» ցուցահանդեսը՝ նվիրված Labubu-ի 10-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված է 6 մետր բարձրությամբ Kingmon արձանը, 1100 փափուկ Labubu-figure-ներից կազմված պատ և «հրաշքների սենյակ», որտեղ ցուցադրվում են Լանգի ձեռագրերն ու բնօրինակ աշխատանքները։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 8-ը, իսկ այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու վիճակախաղի՝ շահելու հազվագյուտ հավաքածուներ։
Պակիստանի վարչապետը Թրամփին առաջադրել է Նոբելյան մրցանակի թեկնածու
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ուղիղ եթերում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պետք է արժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Հնդկաստանի և Պակիստանի հակամարտությունը, ինչպես նաև Գազայի պատերազմը դադարեցնելու ջանքերի համար։
Նրա խոսքով՝ Թրամփը նշանակալի դեր է ունեցել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում և արժանի է համաշխարհային ճանաչման։
SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է Starship-ի փորձնական թռիչքը
SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է Starship տիեզերանավի փորձնական թռիչքը Տեխասի Starbase տիեզերակայանից։ Տիեզերանավի վերին աստիճանը հաջողությամբ իջեցվել է Հնդկական օվկիանոսում, իսկ թռիչքի ընթացքում փորձարկվել են նաև Starlink արբանյակների նոր մոդելներ։
Starship-ը համարվում է պատմության ամենամեծ և ամենահզոր տիեզերական հրթիռը։ NASA-ն նախատեսում է այն օգտագործել Լուսնի առաքելությունների համար, իսկ SpaceX-ը՝ ապագայում Մարս ուղևորությունների նպատակով։
Մադագասկարի նախագահը լքել է երկիրը բողոքի ակցիաների ֆոնին
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան, բողոքի ակցիաների և քաղաքական ճգնաժամի ֆոնին, լքել է երկիրը՝ հայտարարելով, որ գտնվում է «անվտանգ վայրում»։
Նա Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ ստիպված է եղել թաքնվել՝ կյանքի անվտանգության պատճառով։ Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ նա տեղափոխվել է Դուբայ՝ Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռով։
ՆԱՏՕ-ն սկսել է Steadfast Noon միջուկային զորավարժությունը
Հյուսիսային ծովի շրջանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունը՝ 14 երկրների մասնակցությամբ։ Մասնակցում են 2 հազար զինծառայող և 71 ինքնաթիռ, այդ թվում՝ ԱՄՆ-ի F-35 կործանիչները և Գերմանիայի Tornado-ները։
Զորավարժությունը նպատակ ունի փորձարկել դաշինքի միասնական գործողությունները միջուկային սպառնալիքների դեպքում։
Ռուսական հարված՝ Խարկովի հիվանդանոցին
Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաք՝ Խարկովին։ Կառավարվող ռումբերի հարվածներից վնասվել է քաղաքի գլխավոր հիվանդանոցը, շարքից դուրս են եկել էլեկտրահաղորդման գծեր, և շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Վրաստանում խստացվում են բողոքի ակցիաների կանոնները
ՏԻՄ ընտրություններից հետո Վրաստանի կառավարությունը խստացնում է հանրահավաքների անցկացման կանոնները։ Նոր օրինագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ մինչև երկու տարվա ազատազրկում։
Հանրահավաքի ընթացքում փակ դեմքով մասնակցությունը կամ ճանապարհի արգելափակումը կպատժվի վարչական կալանքով՝ մինչև 15 օր ժամկետով։
Բայդենը բարձր է գնահատել Թրամփի դերը Գազայի խաղաղ գործընթացում
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը X-ում գրել է, որ շնորհակալ է Դոնալդ Թրամփի ջանքերի համար՝ Գազայի խաղաղ գործընթացը վերջնական փուլին հասցնելու կապակցությամբ։
Նա նշել է, որ սա հնարավորություն կտա Գազայի բնակիչներին վերականգնել իրենց կյանքը և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։
Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ «Լիբիական գործով»։ Նա մեղավոր է ճանաչվել՝ Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ ընդունելու համար։
Նախկին նախագահը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք քաղաքական դրդապատճառ ունեն։
Մեծ Բրիտանիան չեղարկել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն
Բրիտանիան պաշտոնապես չեղարկել է 1992 թվականից գործող զենքի մատակարարման արգելքը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Որոշումը կայացվել է Վաշինգտոնում անցկացված գագաթնաժողովից հետո՝ արձանագրելով խաղաղ գործընթացի առաջընթաց։
Նուբար Աֆեյանը՝ հայ գերիների թեմայի մասին
ՏՏ համաժողովի ընթացքում Նուբար Աֆեյյանը հայտարարել է, որ արդեն երկու տարի շարունակ աշխատում են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան հասնել արդյունքի։
ԵԱՀԿ գործող նախագահը՝ խաղաղ գործընթացի կարևորության մասին
ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը Երևանում հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և ողջունել Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը՝ լուծարել Մինսկի խումբը։
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը և աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։
Հռոմի Կոլիզեումում կբացվի հնագույն գաղտնի թունելը
Հռոմի Կոլիզեումում պատրաստվում են բացել 2 հազար տարվա հնության գաղտնի թունելը, որով հռոմեական կայսրերը լքում էին ամֆիթատրոնը։ Թունելի վերականգնումը ավարտվել է, և բացման արարողությունը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերի 27-ին։
Ռուսաստան-Իրան-Ադրբեջան՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շուրջ
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը մշակում են «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր։ Կողմերը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ՝ գործողությունների ծրագիր մշակելու և մաքսային, տրանսպորտային համակարգերը համակարգելու նպատակով։
Թրամփը՝ մաքսատուրքերի ազդեցության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի շնորհիվ Միացյալ Նահանգներն այժմ աշխարհի ամենահարուստ երկիրն է։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերի քաղաքականությունը խթանել է ներքին արտադրությունը և ապահովել տնտեսական աճ։
ԵՄ-ն կչեղարկի մաքսատուրքերը որոշ ուկրաինական ապրանքների համար
ԵՄ-ն որոշել է չեղարկել մաքսատուրքերը Ուկրաինայից ներմուծվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ կաթնամթերքի, մրգերի, մսի և բանջարեղենի համար։ Սա միտված է ԵՄ–Ուկրաինա առևտրային հարաբերությունների ամրապնդմանը։
Փաշինյանը՝ տեխնոլոգիական զարգացման բանալու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովում, հայտարարել է. «Առաջինը կրթություն է, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն»։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է հիմնված լինի կրթված և ստեղծագործ հասարակության վրա։
Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ գործի քաղաքական ենթատեքստի մասին
Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ գործը ունի քաղաքական ենթատեքստ։ Նա նշել է, որ մինչև հունիսի 17-ը Կարապետյանը վկա էր, սակայն անսպասելիորեն ձերբակալվեց՝ առանց իրավական հիմքերի։
Ոսկու գները հասել են նոր բարձր մակարդակի
Վերջին շաբաթում համաշխարհային շուկայում թանկարժեք մետաղների գները կտրուկ աճել են։ Հայաստանում մեկ գրամ ոսկին վաճառվում է 48–50 հազար դրամով։ Տնտեսագետները դա կապում են ԱՄՆ տնտեսական քաղաքականության և ինֆլյացիոն սպասումների հետ։
Բելգիայում բողոքի ակցիա՝ հայ գերիների թեմայով
Բրյուսելում, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ցուցարարները նամակ են հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջելով նոր քննություն և հանձնաժողովի նախագահի հրաժարական։
Ֆրանսիան դադարեցնում է կենսաթոշակային բարեփոխումը
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ մինչև 2027 թվականը դադարեցնում է կենսաթոշակային բարեփոխման իրականացումը, որով նախատեսվում էր բարձրացնել թոշակի անցնելու տարիքը։
Քայլը նպատակ ունի կանխել քաղաքական ճնշումները և վերականգնել հասարակական վստահությունը։
Թեհրանում բացվել է հայ համայնքին նվիրված մետրոյի կայարան
Թեհրանում բացվել է Սուրբ Մարիամ մետրոյի կայարանը՝ նվիրված Իրանի հայ համայնքին։ Կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հարևանությամբ և խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը Իրանի մշակութային կյանքում։
Դատարանը արձանագրել է Միքայել Սրբազանի իրավունքների խախտումը
Վերաքննիչ դատարանը արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը։ Դատարանը պարտավորեցրել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետին միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու համար։
«Ալիս» փոթորիկը ավերածություններ է առաջացրել Իսպանիայում
Իսպանիայի Միջերկրական ափին մոլեգնում է «Ալիս» փոթորիկը։ Կատալոնիայում վիրավորվել է 18 մարդ, Վալենսիայում հայտարարվել է ծայրահեղ վտանգի ռեժիմ։
238 դպրոցներում դասերը չեղարկվել են, ինչն ազդել է շուրջ 59 հազար աշակերտի վրա։
ԵՄ-ն տուգանել է Gucci, Chloé և Loewe ընկերություններին
Եվրահանձնաժողովը 157 միլիոն եվրո տուգանք է սահմանել Gucci, Chloé և Loewe բրենդերի նկատմամբ՝ գների սահմանման և մրցակցության կանոնների խախտման համար։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ այս գործողությունները նվազեցրել են սպառողների ընտրության հնարավորությունը։
Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական համագործակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ։ Քննարկվել են ներդրումների խթանման, ժողովրդավարական բարեփոխումների և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հայաստանում գնաճը հասել է 3․3 տոկոսի
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին սպառողական գների աճը կազմել է 3․3%։ Սննդամթերքի գները բարձրացել են 5.2%-ով, իսկ մրգերի՝ 12.4%-ով։
Օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 5 միլիարդ դրամ
Տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5 միլիարդ դրամ։ Միևնույն ժամանակ արձանագրվել է ռուսական կապիտալի 27 միլիարդ դրամի արտահոսք։
Բրյուսելում կայացել են ՀՀ–ԵՄ համատեղ կոմիտեների նիստեր
Բրյուսելում քննարկվել են միգրացիոն քաղաքականության զարգացումները և վիզաների դյուրացման գործընթացը։ Եվրոպական կողմը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը և պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 19:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 18:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․