Հոկտեմբերի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2025-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են 5 մլրդ դրամ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 5 մլրդ 31 մլն դրամ։ Միևնույն ժամանակ, արձանագրվել է ռուսական կապիտալի զգալի արտահոսք՝ մոտ 27 մլրդ դրամ։
Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 5.8%-ով մեկ տարվա ընթացքում
Սպառողական գների ինդեքսը 2025-ի հունվար–սեպտեմբերին աճել է 3.3%-ով։ Սննդամթերքի գներն ավելացել են 5.2%-ով, մրգերը՝ 12.4%-ով, իսկ հացը՝ 5%-ով՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։
Սեպտեմբերին Հայաստան է այցելել ավելի քան 229 հազար զբոսաշրջիկ
Զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 7,000-ով։ Առավել շատ զբոսաշրջիկներ ժամանել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։
ՀՀ–ԵՄ վիզաների դյուրացման և հետընդունման կոմիտեների նիստերը կայացել են Բրյուսելում
Կողմերը քննարկել են միգրացիոն քաղաքականության նոր զարգացումները, վիզաների ազատականացման գործընթացը և հետընդունման համաձայնագրի կատարման ընթացքը՝ ընդգծելով Հայաստանի առաջընթացը։
Միջազգային
Մեծ Բրիտանիան վերացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն
Լոնդոնը բարձրացնում է հարաբերությունների մակարդակը երկու երկրների հետ՝ առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, զենքի արտահանման լիցենզիաները կքննարկվեն խիստ վերահսկողությամբ։
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը մշակում են «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացման ծրագիր
Եռակողմ աշխատանքային խումբը կգործի մինչև հաջորդ տարվա սկիզբ՝ մշակելու տրանսպորտային, մաքսային և սահմանային համակարգերի զարգացման ծրագիր։
ԵՄ-ն չեղարկել է մաքսատուրքերը մի շարք ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների համար
Քայլը վերաբերում է կաթնամթերքին, մսին, մրգերին և բանջարեղենին։ Նպատակն է խթանել ԵՄ–Ուկրաինա առևտուրը՝ պահպանելով եվրոպական սննդային ստանդարտները։
ԱՄՆ-ը դարձել է աշխարհի ամենահարուստ երկիրը՝ մաքսատուրքերի շնորհիվ, ըստ Թրամփի
Թրամփը նշել է, որ մաքսատուրքերի քաղաքականությունը թույլ է տվել ԱՄՆ-ին դառնալ ամենաարդյունավետ տնտեսությունն աշխարհում՝ չնայած որոշ երկրների նկատմամբ սահմանված բարձր սակագներին։
Հետաքրքիր
Չինաստանն առաջատար է հազվագյուտ հողային տարրերի պաշարներով
Երկրում արձանագրվել է շուրջ 44 միլիոն տոննա պաշար՝ համաշխարհային ընդհանուրի գրեթե կեսը։ Դրանք լայնորեն կիրառվում են էլեկտրամոբիլների, սմարթֆոնների և ռազմական տեխնոլոգիաների արտադրությունում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48 -
«Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն»․ Հունաստանի նախագահ
2026/04/24/ 14:46 -
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել
2026/04/24/ 13:26 -
ԵՄ-ն քննարկում է ծովային առաքելությունների ուժեղացումը Հորմուզի նեղուցում
2026/04/24/ 13:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ