Հոկտեմբերի 10-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Սննդամթերքի գների աճը Հայաստանում արագացել է․ ԵԱԶԲ
ԵԱԶԲ-ի տվյալներով՝ Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 3.7%՝ օգոստոսի 3.6%-ի փոխարեն։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին հասել է 5.8%-ի՝ միջազգային շուկաների փոփոխությունների ազդեցությամբ, մինչդեռ ծառայությունների և ոչ պարենային ապրանքների գնաճը դանդաղել է։
ՊԵԿ-ը բացահայտել է չձևակերպված աշխատողներ և ՀԴՄ խախտումներ
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարողների մոտ հայտնաբերել է 136 չգրանցված աշխատող և ՀԴՄ կիրառման խախտումներ։ Արդյունքում առաջադրվել է շուրջ 162 մլն դրամի տուգանք։
Ապօրինի գույքի բռնագանձմամբ պետությանը փոխանցվել է 32 անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց
2023-2025թթ․ ընթացքում պետական գույքի կոմիտեն ստացել է բռնագանձված գույք, որն այժմ գտնվում է հաշվառման և օտարման փուլում։ Գույքը ձեռք է բերվել ապօրինի ծագման հիմքերով դատական որոշումների արդյունքում։
Հայաստանը պաշտոնապես միացել է Բնության պահպանության միջազգային միությանը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ Հայաստանը դարձել է կառույցի անդամ և պարտավորվել մինչև 2030թ․ վերականգնել անտառապատ տարածքները մինչև 12.9% և ամրապնդել Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությունը։
Միջազգային
ԱՄՆ Սենատը հաստատել է 2026 թվականի ռազմական ծախսերի նախագծը
Պաշտոնապես հաստատվել է 900 մլրդ դոլարից ավելի ծախսային փաթեթ՝ Պենտագոնի կարիքների համար։ Օրինագծին կողմ է քվեարկել 77 սենատոր, իսկ 20-ը՝ դեմ։
ԱՄՆ-ը սահմանափակել է արտահանումը Չինաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ
Արտահանման սահմանափակումները վերաբերում են 26 ընկերության, որոնցից մեծ մասը չինական են։ Վաշինգտոնը դրանց գործունեությունը դիտարկում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։
Սաուդյան Արաբիան կարող է ներգրավել մինչև 10 մլրդ դոլարի վարկ
Գումարը նախատեսվում է ուղղել տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերին։ Ֆինանսների նախարարությունը բանակցում է մի շարք խոշոր միջազգային բանկերի հետ։
Վրաստանում օտարերկրյա աշխատողների համար նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2026-ի մարտին
Նոր կարգավորումների համաձայն՝ օտարերկրացիները պարտավոր կլինեն ստանալ աշխատանքի թույլտվություն, իսկ հեռավար աշխատողները՝ առանձին կարգավիճակ։
Հետաքրքիր
Հայաստանում հացի արտադրությունն աճել է 0.2%-ով
2025-ի հունվար-օգոստոսին արտադրվել է ավելի քան 173 հազար տոննա հաց։ Ալյուրի արտադրությունն աճել է 7%-ով, իսկ ձավարեղենինը՝ գրեթե 40%-ով՝ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ