Հոկտեմբերի 1-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ՏԿԵ նախարարը քննարկել է ԱՄԷ-ի հետ էներգետիկ համագործակցությունը
Դավիթ Խուդաթյանը ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է արևային էներգիայի զարգացման ու կուտակման փորձը, ինչպես նաև ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Խաղողի մթերումը ընթանում է առանց խոչընդոտների
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ խաղողի մթերման գործընթացը ընթանում է անխափան։ Նախարարը նաև անձամբ ծանոթացել է ընկերություններում ընթացող աշխատանքներին։
Իրան–Հայաստան բարձր լարման գիծը մասամբ կավարտվի 2026-ի առաջին կիսամյակում
Նոր գծի առաջին շղթան նախատեսվում է ավարտել մինչև Նորավան ենթակայան։ Ամբողջական ավարտից հետո թողունակությունը կաճի ավելի քան երեք անգամ։
Հուլիսին բանկային ավանդներն ու վարկերը աճել են
Հայաստանի առևտրային բանկերում դրամային միջոցների շնորհիվ ավանդներն աճել են 0.3%-ով, իսկ վարկերը՝ 1.2%-ով։
Միջազգային
ԵԱՏՄ վարչապետները հաստատել են տրանսպորտային միջանցքների և ներմուծման վերահսկողության որոշումները
Մինսկում ընդունվել է վեց փաստաթուղթ, որոնց թվում՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր և ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմի գործարկում։
ԱՄՆ-ը թույլ կտա հարավկորեացիներին աշխատել ժամանակավոր վիզաներով
Նոր համաձայնության շրջանակում կբացվեն հատուկ գրասենյակներ և ուղիներ, որոնք կօգնեն հարավկորեական ընկերություններին ավելի հեշտ ներգրավվել ԱՄՆ-ում։
ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ բյուջեի շուրջ
Երկիրը մտել է կառավարության փակման ռեժիմ՝ դադարեցնելով ոչ էական ծառայությունների աշխատանքը։ Սա առաջին դեպքն է վերջին 7 տարում։
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն աճել է 0.3%-ով
Երկրորդ եռամսյակում աճը ձևավորվել է հիմնականում պետական ծախսերի հաշվին, մինչդեռ արտահանման ծավալները նվազել են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․