Տեղական լուրեր
Ագրոպարենային ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը կավարտվի վաղաժամկետ
Նոր որոշմամբ ծրագիրը կգործի միայն 2026 թվականին և կդադարեցվի 2027 թ. հունվարի 1-ից (վարկային պայմանագրերի կնքման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 30): Ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 47.74 մլրդ դրամ:
Հայաստանը կմեծացնի բաժնեմասը Սևծովյան առևտրի և զարգացման բանկում
ՀՀ-ն բանկում կբաժանորդագրվի լրացուցիչ 7,136 բաժնեմասի՝ շուրջ 8.21 մլն եվրո արժեքով, ինչը թույլ կտա պահպանել երկրի 1.01% մասնակցությունն ու ընդլայնել իրական հատվածի և ՊՄԳ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:
«Գոլդ» համարանիշների վաճառքից գոյացած 6.5 մլրդ դրամը կհատկացվի ՀՀ ՆԳՆ-ին
2024 թվականից իրականացվող էլեկտրոնային աճուրդների արդյունքում գոյացած 6.5 մլրդ դրամ մուտքերը կուղղվեն Ներքին գործերի նախարարությանը:
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց
Ձկնատեսակի պահպանության և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով՝ սկսած 2027 թ. հունվարի 2-ից:
ՆԳՆ-ն հիշեցնում է «Road Control» հավելվածով խախտումներն արձանագրելու կարգը
Քաղաքացիները կարող են «Road Control» բջջային հավելվածում գրանցվելու և լուսանկարահանման/տեսանկարահանման միջոցով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները՝ նշելով խախտման տեսակն ու մեքենայի համարանիշը:
Միջազգային լուրեր
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով
Չնայած հարձակումների վտանգին՝ Սաուդյան Արաբիան ԱՄՆ զինված ուժերի հետ համագործակցությամբ շարունակում է նավթատար լցանավերի ուղարկումը, իսկ նավագնացության ծավալները մոտեցել են փետրվարի 28-ի հարձակումից առաջ գրանցված ցուցանիշներին:
Մալդիվներում փոփոխվել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կարգը
Ճանապարհորդի հայտարարագիրը (ներկայացվում է ժամանումից առավելագույնը 96 ժամ առաջ) այսուհետ պահանջում է էլեկտրոնային փոստի հաստատում մեկանգամյա կոդով, որից հետո համակարգը տրամադրում է ներկայացման համար պարտադիր QR կոդ:
Չինաստանի արտահանման ծավալը հոկտեմբերին աճել է 35.2%-ով
Չիպերի և ԱԲ տեխնոլոգիաների սարքավորումների բարձր պահանջարկի շնորհիվ (միկրոսխեմաների արտահանումն աճել է 2.4 անգամ) Չինաստանի արտահանումը հոկտեմբերին հասել է 412.33 մլրդ դոլարի:
Եվրահանձնաժողովում հերքում են ԵՄ գազամատակարարման հետ կապված խնդիրների առկայությունը
Չնայած գազի պաշարների՝ պատմական միջինից ցածր մակարդակին, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ երկրները գազամատակարարման հուսալիության խնդիրներ չունեն՝ շնորհիվ գործող կարգավորիչ մեխանիզմների:


