Նոյեմբերին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կլինի նորմայի սահմաններում՝ դրական շեղումով. կանխատեսում
Լուրեր |
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:
Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5°C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9°C, Իջևան` 7.1°C), Արարատյան դաշտում (Երևան 6.5°C, Արմավիր 5.6°C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30°C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8°C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27°C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17°C, Մեղրիում` -7°C:
Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17°C:
Նոյեմբերին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում հասել է -6…-12°C:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ:
Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:
Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):
Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 12:06
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում։
-
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
2026/03/04/ 14:16 -
«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով վերադարձել են Երևան
2026/03/04/ 14:10 -
Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ ՀՀ վարչապետ
2026/03/04/ 13:51 -
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
2026/03/04/ 12:31 -
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
2026/03/04/ 12:06 -
ԱԺ-ն վավերացրեց 70,4 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը և ընդունեց մի շարք նախագծեր
2026/03/04/ 11:56 -
Փաշինյանն Կոբախիձե հանդիպում․ ինչ հարցեր են քննարկվել
2026/03/04/ 11:47 -
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
2026/03/04/ 11:44 -
Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով
2026/03/04/ 11:42 -
Երևանի քաղաքապետը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
2026/03/04/ 11:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով