Նոյեմբերի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1․332 տրիլիոն դրամ (2025 սեպտեմբեր)
Պահպանողական ֆոնդերը՝ 1․306 տրիլիոն, կայուն եկամտային ֆոնդերը՝ 10․53 մլրդ, հավասարակշռված ֆոնդերը՝ 14․77 մլրդ դրամ։
Տնտեսական ակտիվությունը 2025թ․ հունվար–հոկտեմբերին աճել է 8․1%-ով
Արդյունաբերությունը նվազել է 3%-ով՝ կազմելով 2․409 տրլն դրամ։ Շինարարությունը աճել է 20․6%-ով՝ հասնելով 551․4 մլրդ դրամի։
Հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3․7%
Ամենաշատը թանկացել են սուրճը, ձեթը և կարագը՝ համաշխարհային շուկաների ազդեցությամբ։ Հացը թանկացել է 3.5%-ով, ալյուրը՝ 6%-ով։
Առողջապահության նախարարությունը առաջարկում է խստացնել դեղերի գների վերահսկողությունը
Կեղափոխությունները կնպաստեն դեղերի որակի, անվտանգության և մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև կհամահունչեցվեն ԵԱՏՄ պահանջներին։ Կլինի նաև կենսական դեղերի ներմուծման նոր կարգ։
2026-ին խմելու ջրի սակագինը չի թանկանա
Սոցիալապես անապահովների համար կմնա 180 դրամ, մյուսների համար՝ 200․42 դրամ։ ՀԾԿՀ-ի հաշվարկներով լրացուցիչ 492․000 խմ ծավալը դրական ազդեցություն է ունեցել սակագնի վրա։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը հոկտեմբերին աճել է 5․8%-ով
Իսպանիայում՝ +15.9%, Գերմանիայում՝ +7.8%, Ֆրանսիայում՝ +2.9%։ Իտալիայում արձանագրվել է 0.5% անկում։ Ընդհանուր վաճառքը կազմել է 916.6 հազար մեքենա։
ԵՄ երկրների ռազմական ծախսերը առաջիկա 10 տարում կհասնեն 6.8 տրիլիոն եվրոյի
Սա բազմակի գերազանցում է ԵՄ բյուջեի ներկայիս ռազմական ծախսերը (60 մլրդ €) և ցույց է տալիս, որ պաշտպանական քաղաքականությունը շարունակում է մնալ հիմնականում ազգային մակարդակում։
Հնդկաստանի բանկերը սահմանել են ռուսական նավթի վճարումների նոր պայմաններ
Վճարումները կկատարվեն միայն ԱՄԷ դիրհամով կամ չինական յուանով, խստացվել են նավթի ծագման և նավերի վերահսկողության պահանջները։
Ռուսաստանի ԿԲ-ն սպասում է ցածր գնաճ 2026-ին
2026թ․ նախատեսվում է վերադառնալ 4% թիրախին, ինչը կթուլացնի հիմնական տոկոսադրույքը։ 2025-ի միջին ցուցանիշը վերանայվել է՝ 19․2%, 2026-ին՝ 13–15%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ