Nissan-ը ցուցադրել է Infiniti QX65-ը
Լուրեր |
QX65-ը ստեղծված է քրոսովեր-կուպեի ֆորմ-գործոնով և առանձնանում է թեք տանիքով։
Nissan Motor-ը տարածել է իր շքեղ Infiniti ապրանքանիշի նոր մոդելի՝ միջին չափսերի QX65-ի առաջին պաշտոնական լուսանկարները։
QX65-ը ստեղծված է քրոսովեր-կուպեի ֆորմ-գործոնով և առանձնանում է թեք տանիքով։ Այս մոդելը կարելի է անվանել 2002 թվականի FX ամենագնացի գաղափարական իրավահաջորդը, որը Infiniti ապրանքանիշի ամենաճանաչելի պատմական մոդելն է, հաղորդում է Drom.ru-ն։
Infiniti QX65-ի արտաքին տեսքը բնորոշ է Infiniti-ի ոճային լուծումներին՝ բարդ ցանցային նախշով ռադիատորի հսկայական ցանց, ալիքավոր շարժիչի կապոտ, անիվների խորը կամարներ և էմոցիոնալ կողային վահանակներ։ Առջևի լուսարձակները «երկհարկանի» են (մոտ և հեռու լույսի բլոկները թաքնված են բամպերի անկյուններում), իսկ հետևի լուսարձակները՝ նեղ և տեսողականորեն ամբողջական են։
Մեքենայի սրահը դեռ չի ցուցադրվել։
Նախնական տեղեկություններով՝ QX65-ը կհամալրվի 2.0 լիտր ծավալով բենզինային տուրբոշարժիչով՝ 272 ձիաուժ և 387 Նմ պտտող մոմենտ հզորությամբ։ Այն կզուգակցվի 9-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և լիաքարշակ համակարգով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․