Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին գործուղում է Ղազախստան։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի օգոստոսի 12-14-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն
(Ալմաթի)՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։


