Nike-ի շահույթը նվազել է, բայց եկամուտը՝ աճել
Nike ընկերությունը վերջին եռամսյակում պակաս շահույթ է ունեցել, սակայն եկամուտը մի փոքր ավելացել է և գերազանցել վերլուծաբանների սպասումները։
Ինչքան շահույթ է ունեցել Nike-ը
Այս եռամսյակում Nike-ի մաքուր շահույթը կազմել է 727 մլն դոլար, այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում շահույթը եղել է 1.05 միլիարդ դոլար։
Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է 70 ցենտից մինչև 49 ցենտ։
Եկամուտը՝ մի փոքր բարձր
Նախորդ տարվա 11.59 միլիարդ դոլարի փոխարեն, այս եռամսյակում Nike-ի եկամուտը կազմել է 11.72 միլիարդ դոլար։
Սա ավելի լավ է, քան շուկան էր կանխատեսում․ վերլուծաբանները սպասում էին միայն 11 միլիարդ դոլար եկամուտ և 27 ցենտ շահույթ մեկ բաժնետոմսի վրա։
Ի՞նչ է սպասվում հաջորդ եռամսյակում
Nike-ի ղեկավարությունը նախազգուշացնում է, որ եկամուտը կարող է նվազել 1-3 տոկոսով։ Նրանք նշում են, որ ֆինանսական վերականգնումը կլինի «ոչ գծային»՝ այսինքն՝ ոչ միանշանակ կամ կայուն։
Ներմուծման մաքսերը՝ ավելի մեծ խնդիր
Ընկերությունը բարձրացրել է նաև ներմուծման մաքսատուրքերի ազդեցության գնահատականը․ նախկինում սպասում էին 1 միլիարդ դոլարի վնաս, հիմա՝ 1.5 միլիարդ դոլար։
Շահութաբերությունը նույնպես նվազել է
Nike-ի ընդհանուր շահութաբերությունը (profit margin) այս եռամսյակում եղել է 42.2%, մինչդեռ անցյալ տարի նույն ցուցանիշը եղել է 45.4%։

