ՆԳՆ ՓԾ-ն ՀՀ անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհի ռիսկերի նվազեցմանն ուղղված դասընթացներ է անցկացրել
Լուրեր |
Շեշտադրվել է համայնքների ներգրավվածության կենսական նշանակությունը հրդեհների դեմ պայքարում։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը շարունակում է իր համակարգված և ռազմավարական մոտեցումը՝ ուղղված Հայաստանի անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհների ռիսկերի նվազեցմանը։
2025 թվականի սեպտեմբեր ամսին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կազմակերպվել և անց են կացվել ուսուցողական դասընթացներ, որոնք միավորել են տեղական ինքնակառավարման մարմինների, պետական գերատեսչությունների և բնապահպանական կառույցների ներկայացուցիչների լայն շրջանակ։
Դասընթացների հիմնական նպատակը եղել է հրդեհների կանխարգելումը, ռիսկերի գնահատումը, արագ արձագանքման կարողությունների բարձրացումը, ինչպես նաև կամավորական շարժման զարգացումը՝ ի նպաստ համայնքային դիմակայունության և բնապահպանական անվտանգության ամրապնդման։
Դասընթացներին մասնակցել են մարզպետարանների աշխատակիցներ և բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Միջոցառումների ընթացքում քննարկվել են հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման կազմակերպման, տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության բարձրացման, ինչպես նաև կամավորական շարժման ձևավորման և զարգացման հիմնահարցերը։
Շեշտադրվել է համայնքների ներգրավվածության կենսական նշանակությունը հրդեհների դեմ պայքարում։ Հատկապես կարևորվել է կամավորականների պատրաստվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում նրանք կարողանան արձագանքել օպերատիվ և համակարգված՝ մինչ մասնագիտացված փրկարարական ստորաբաժանումների ժամանումը։ Նմանօրինակ քայլերը ոչ միայն կանխարգելում են հրդեհների տարածումը, այլև ամրապնդում են համայնքային դիմակայունությունը։
Նման միջոցառումները նպատակ ունեն ձևավորել արդյունավետ և կայուն համագործակցություն պետական և տեղական կառույցների միջև՝ ստեղծելով միասնական համակարգ արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակելու է ընդլայնել դասընթացների աշխարհագրությունը, բարձրացնել մասնագիտական պատրաստվածությունը և խթանել համայնքային ներգրավվածությունը՝ որպես կամավորական շարժման զարգացման և հրդեհների կանխարգելման կարևոր բաղադրիչ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․