Idram&IDBank հավելվածում` հենց գլխավոր էջում առանձնացված «Շոփինգ» բաժնում, կարող
եք գտնել ճանաչված բրենդների լավագույն առաջարկները մեկ վայրում։ Այս ծառայությունը
մատուցում է Dropp.Market-ը։
Dropp.Market-ը
լավագույն լուծումն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են առավել օպտիմալ գնով
գտնել լյուքս դասի ապրանքներ առանց տարբեր հարթակներում երկար որոնելու և գները համեմատելու,
առանց ապրանքի իսկության, ինչպես նաև դրա վճարման ու առաքման հարցերի մասին մտահոգվելու։
Հարթակում կարելի է ապրանքը վստահորեն ավելացնել զամբյուղի մեջ, վճարել ձեզ հասանելի
ցանկացած գործիքով և հետևել առաքմանը։
Սև ուրբաթին ընդառաջ սա հիանալի անակնկալ է Idram&IDBank հավելվածի
օգտատերերի համար, քանի որ բոլոր սիրելի բրենդները ներկայացված են մեկ հարթակում: Իդրամը
շարունակում է նորամուծությունները` նպատակ ունենալով իր օգտատերերին մատուցել ավելի
լավ փորձառություն:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

