Նոր կարգավորումներ բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ
Լուրեր |
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կարգավորվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանմանն առնչվող հարաբերությունները:
Կարգավորումը նպատակ ունի՝
պաշտպանելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքներն ու օրինական շահերը,
պահպանելու բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքը,
բացառելու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները:
«Կարևոր դրույթներ.
Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի աշխատանքը ապահովող համակարգի միջոցով, սահմանվել են տեսալուսանկարահանող սարքերի տեղադրմանը և տեսանյութին ներկայացվող որոշ կարգավորումներ, սահմանվել է նաև, որ բժշկական կազմակերպություններում նշանակվում են համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատողներ, ինչպես նաև համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնող աշխատողներ:
Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում ԲԿ-ի տարածքի տեսանելի հատվածներում իրազեկման ցուցանակներ տեղադրելու պահանջի կատարման նպատակով սահմանվել են այդ իրազեկման ցուցանակներին ներկայացվող պահանջները:
Հաշվի առնելով տեսալուսանկարահանող սարքերը ԲԿ-ի որոշ տարածքներում (ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ, միջամտությունների սենյակներ, հիվանդասենյակներ, լոգարաններ, սանհանգույցներ) տեղադրելու արգելքը` սահմանվել են թույլատրելի մի շարք տարածքներ` ԲԿ-ի սպասասրահ, միջանցք, վերելակներ, վճարման կետեր և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ, ինչպես նաև վիրահատարանները: Ընդ որում, վիրահատարաններում տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը կարող են օգտագործվել (գործարկվել) միայն նախքան վիրահատությունը պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում:
Տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի քան երկու ամիս, իսկ օրենքով նախատեսված դեպքերի համար (խախտում հայտնաբերելու և պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքեր)` օրենքով սահմանված ժամկետներում:
Կարգավորումները կնպաստեն նաև պացիենտի կողմից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված իր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանց մասին տեղեկություններ ստանալու իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով ամրագրված` տվյալների սուբյեկտի այլ իրավունքների իրացմանը:
Հարկ է նշել, որ ԲԿ-ում տեսալուսանկարահանող սարքերի տեղադրումը (օգտագործումը) չի համարվում պարտադիր պահանջ: Սակայն այն ԲԿ-ները, որտեղ տեղադրված են (օգտագործվում են) տեսալուսանկարահանող սարքեր կամ, որոնք պլանավորում են դրանց օգտագործումը, պետք է առաջնորդվեն սահմանված կանոններով։
Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7.1-ին հոդվածի պահանջների` 2025 թվականի մայիսի 29-ին ընդունվել է Կառավարության N 667-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 30-ից»,- ասված է հաղորդագրությունում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․