Նոր նախագծով առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը
Լուրեր |
Նախաձեռնությամբ առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի կառավարման հանդեպ:
«Սա փոխկապակցված է նաև աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրագործման հետ»,- հավելել է փոխնախարարը:
Պլատֆորմի ստեղծման գաղափարի նախաձեռնողը Հնդկաստանն է: Նախատեսվում է տեխնիկական աջակցության, հետազոտությունների և համատեղ դասընթացների միջոցով զարգացնել ոլորտային կարողությունները: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով կարևորվել է հարթակին Հայաստանի միանալը:
«Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ բնակլիմայական աղետների հաղթահարման և դրանց հետևանքների վերացման լավագույն տարբերակն է համագործակցությունը, տարբեր պետությունների ներգրավվածությունն ու փոխօգնությունը»,- ընդգծել է հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Նախագիծը քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․