Շքեղ երեկոյի ընթացքում մեկ հարթակում էին համախմբվել տարբեր ոլորտների գործարարներ, ներդրողներ և առաջատար մասնագետներ՝ քննարկելու անցած տարվա արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։
Միջոցառումն առանձնացավ տոնական մթնոլորտով, արժեքավոր նվերների խաղարկությամբ և ակտիվ քննարկումներով՝ հաստատելով ակումբի դիրքը որպես համագործակցության և նոր գաղափարների ձևավորման հարթակ։
Երեկոյի ընթացքում հնչեցին հաջողության պատմություններն ու համագործակցության օրինակները, իսկ մշակութային ծրագրով հանդես եկան Hay Studio-ն, Relax Project-ը և Roxo Show-ն։
Միջոցառումը կայացավ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ ամրապնդելով Rexus Premium Club-ի շուրջ ձևավորված համայնքը, որն արդեն այսօր ձևավորում է վաղվա բիզնես միջավայրը՝ նոր գաղափարներով, կապերով ու բարձր նշաձողով։
*գովազդ

