IDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred
Լուրեր |
IDBank-ը ներկայացնում է հատուկ բիզնեսի համար մշակված Mastercard Business Preferred նոր քարտը
Բացառիկ առավելություններով պրեմիում դասի նոր քարտ բիզնեսի համար IDBank-ից՝ Mastercard Business Preferred, որ բացում է աշխարհի դռները հաճախորդների առաջ, տալիս բազմաթիվ հնարավորություններ ճամփորդելիս։
IDBank-ը ոչ միայն ներկայացնում է նոր քարտն իր յուրահատուկ առավելություններով, այլ նաև որպես մեկնարկային բացառիկ անակնկալ առաջարկում է բիզնեսներին ձեռք բերել քարտը 50% զեղչով՝ սպասարկման ողջ 5 տարիների համար։ 2025թ․ հուլիսի 31-ից դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով IDBank MC Business Preferred քարտը՝ հաճախորդը մեկ տարվա համար կվճարի 25,000 դրամ՝ նախկին 50,000 դրամի փոխարեն 5 տարի շարունակ։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ այս քարտը բիզնեսի նոր սիրելի պրոդուկտն է դառնալու, հատկապես այն անձանց համար, որ հաճախ են գործուղումներ ունենում․
«Պատահական չէ, որ մենք այս անակնկալ առաջարկով ենք տալիս այս քարտի մեկնարկը․ ամեն անգամ մենք փորձում ենք առավել հասանելի ու հաճելի դարձնել մեր ցանկացած նոր պրոդուկտից օգտվելու գործընթացը։ IDBank-ը՝ որպես բիզնեսի հավատարիմ ու վստահելի գործընկեր, մշտապես նոր ուղիներ է փնտրում գործընկերների աշխատանքային գործընթացն առավել շահավետ ու հարմարավետ դարձնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ մեր սահմաններից դուրս», - ասաց Գոհար Ղուկասյանը։
Քարտի հիմնական և առանցքային առավելություններից են՝
Անսահմանափակ անվճար մուտքի հնարավորություն աշխարհի 1200+ օդանավակայանների բիզնես սրահներ 450 քաղաքներում և անվճար 2 հյուրի հնարավորություն,
անսահմանափակ Fast Track՝ օդանավակայանի անվտանգության ստուգումների երկար հերթերից խուսափելու համար,
24/7 concierge ծառայություն,
միջազգային ռոումինգ Flexiroam-ի հետ,
ճամփորդական ապահովագրություն։
Մեր օրերում, երբ աշխարհի ցանկացած երկիր հասնելը շատ ավելի հասանելի է, ընկերությունները մեծ կարևորություն են տալիս միջազգային ֆորումների, միջոցառումների և դասընթացների մասնակցությանը, IDBank MC Business Preferred քարտը հավատարիմ ընկեր կդառնա թե՛ ղեկավարների, թե՛ աշխատակիցների համար նոր փորձի ու գիտելիքների հետևից գնալու ճանապարհին։
Քարտի մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․