Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Լուրեր |
ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ, սակայն արդեն հարյուրավոր երիտասարդներ են մասնակցել թվային հմտությունների զարգացման դասընթացներին` դառնալով աերոտիեզերական, ինժեներական և ՏՏ ոլորտների մասնագետներ:
2025-ին ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է կրթության զարգացման նոր հարթակների ստեղծում։ Հիմնադրամում ձևավորվել է ժամանակակից և արդյունավետ կրթական մոդել՝ նպատակ ունենալով կարճաժամկետ, անվճար ծրագրերի միջոցով պատրաստել պահանջված մասնագետներ։ Միայն այս տարի դասընթացներին մասնակցել է ավելի քան 350 շահառու, այդ թվում՝ մարզաբնակ և Արցախից տեղահանված երիտասարդներ:
«Նման նպատակները հնարավոր չէ միայնակ իրագործել․ անհրաժեշտ են համախոհներ և վստահելի գործընկերներ։ 2024 թվականից ԱրարատԲանկը համագործակցում է հիմնադրամի հետ՝ աջակցելով սոցիալական նշանակալի նախաձեռնություններին և նպաստելով երիտասարդների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համագործակցությունն արդեն տվել է իր արդյունքները․ դասընթացների միջոցով երիտասարդները ձեռք են բերում մասնագիտացում և իրական առաջընթաց են գրանցում ոլորտում»,- նշում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։
«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի և ԱրարատԲանկի շարունակական ներդրումների արդյունքում 2025 թվականի դասընթացների ցանկը համալրվել է նաև 3D մոդելավորման, վեբ ծրագրավորման ներածական և հաջորդ մասնագիտական փուլերով։
Շահառուների խոսքով՝ Հիմնադրամն ապահովում է բավարար և կիրառական գիտելիքներ՝ հետագայում մասնագիտությամբ աշխատաշուկա մուտք գործելու համար։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Դավիթ Հովհաննիսյանը դասընթացներին հաճախում է շաբաթական երեք անգամ։ Համադրելով համալսարանական կրթությունը նա ուսումնասիրում է վեբ ծրագրավորում, քանի որ նպատակ ունի դառնալ հմուտ ծրագրավորող և կայանալ ՏՏ ոլորտում։
Անվճար կրթական ծրագրերը շահառուների համար նաև մասնագիտական վերաորակավորման հնարավորություն են ստեղծում։ Հիմնադրամի շահառու Հռիփսիմե Մանուկյանը, լինելով անգլերենի մասնագետ, որոշել է իր գիտելիքները զարգացնել նաև ծրագրավորման ոլորտում՝ այն համարելով արդիական, հետաքրքիր և մտածողություն զարգացնող մասնագիտություն։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հիմնադրամում կրթությունն անվճար է, բարձրորակ և ուղղված է աշխատաշուկայի իրական պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։
ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է՝ հնարավորություն տալով երիտասարդներին ստանալ ոչ ֆորմալ կրթություն և արդի աշխատաշուկային համապատասխան հմտություններ։
Կրթությունն ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում է։ Բանկը ձգտում է ապահովել ծրագրերի շարունակականություն՝ կարևորելով կրթության հասանելիությունը բոլոր երեխաների համար:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 11:56
BRAND: IRMA
Կրելու արվեստը քեզ վրա:
Լուրեր | 2026/04/23 11:52
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
Անհրաժեշտ է սահմանել հստակ և կիրառելի ստանդարտներ։
-
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52 -
Շուտով կենսաչափական անձնագրերը կներկայացվեն հանրությանը
2026/04/23/ 11:45 -
Ապրիլի 22–23-ին բացահայտվել է 193 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/23/ 11:41 -
Կասկադի վերակառուցման ծրագրի համար որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ
2026/04/23/ 11:40 -
Հայաստանը և Ղազախստանը փոխադարձ հողատարածքներ կտրամադրեն դիվանագիտական շենքերի համար
2026/04/23/ 11:31 -
Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալ
2026/04/23/ 11:28 -
Հաստատվել են 2025–2026 ուստարվա ավարտական քննությունների ժամկետները
2026/04/23/ 11:20 -
Նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում միջադեպի ֆոնին
2026/04/23/ 11:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․