Netflix-ը շուրջ 7 մլրդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները
Լուրեր |
Netflix-ը նաև կլիցենզավորի Sony Pictures-ի ֆիլմադարանից ընտրված ֆիլմեր և սերիալներ։
Ամերիկյան Netflix Inc.-ը ձեռք է բերել Sony Pictures Entertainment-ի (SPE) լիամետրաժ ֆիլմերի բացառիկ համաշխարհային սթրիմինգային իրավունքները՝ դրանց կինոթատրոնային ցուցադրությունից և pay-per-view մոդելով հեռարձակումից հետո։ Այս մասին ասվում է Netflix-ի և Sony Pictures-ի համատեղ հայտարարության մեջ։
Բազմամյա գործարքի իրականացումը կսկսվի 2026 թվականին՝ աստիճանաբար, ըստ առանձին տարածաշրջաններում իրավունքների հասանելիության։ Ընկերությունների համաձայնությամբ Netflix-ը լիարժեք համաշխարհային ծածկույթ կստանա 2029 թվականի սկզբին։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Netflix-ը ստացել էր Sony Pictures-ի ֆիլմերի հեռարձակման իրավունքները ԱՄՆ-ում, Գերմանիայում և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում։ Նոր համաձայնագիրը էապես ընդլայնում է այդ համագործակցությունը՝ այն դարձնելով գլոբալ։
Գործարքի շրջանակում Netflix-ը նաև կլիցենզավորի Sony Pictures-ի ֆիլմադարանից ընտրված ֆիլմեր և սերիալներ՝ հարթակի բովանդակային գրադարանը համալրելու նպատակով։
Չնայած գործարքի ճշգրիտ ֆինանսական պայմանները պաշտոնապես չեն հրապարակվել, Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2032 թվականը ներառյալ, իսկ դրա արժեքը գնահատվում է շուրջ 7 միլիարդ դոլար։
Փորձագետների գնահատմամբ՝ այս քայլը Netflix-ին թույլ կտա ուժեղացնել իր դիրքերը գլոբալ սթրիմինգային շուկայում՝ խորացնելով համագործակցությունը խոշոր կինոստուդիաների հետ և ապահովելով բարձրարժեք բովանդակության երկարաժամկետ հասանելիություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․