ABNews

Նեպալում ջրհեղեղից 9 օր անց թունելից երկու մարդու են փրկել

Միջազգային անցուդարձ | 2026/09/04 11:27

Նեպալում ջրհեղեղից 9 օր անց թունելից երկու մարդու են փրկել

Նեպալում ավերիչ ջրհեղեղից ինը օր անց փրկարարները հեղեղված հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) թունելից ողջ են դուրս բերել մեկ տղամարդու։ Այդ մասին հայտնել է Kathmandu Post թերթը։

«Ռաշտրիա Սվատանտրա» կուսակցությունից պատգամավոր Շրի Ռամ Նեուպանեն, որը մասնակցել է որոնողափրկարարական գործողությանը, հայտնել է, որ փրկված տղամարդու անունը Սանջայ Սահ է։ Պատգամավորի տվյալներով, փրկարարները հաղորդումներ են ստացել, որ «Տրիշուլի» ՀԷԿ-ի թունելում այլ մարդիկ էլ կան, և նրանց որոնումները շարունակվում են։

Reuters գործակալությունը, հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը, տեղեկացրել է, որ նույն թունելից ևս մեկին են փրկել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը