ABNews

Նեպալում ժամանակավոր կառավարությունը իշխանության չի մնա 6 ամսից ավելի

Լուրեր | 2025/09/14 12:59

Նեպալում ժամանակավոր կառավարությունը իշխանության չի մնա 6 ամսից ավելի

Նեպալում ժամանակավոր կառավարությունը իշխանության չի մնա 6 ամսից ավելի

Նեպալի ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվում է վարչապետ Շարմա Օլիի հրաժարականից հետո՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, երկրում իշխանության չի մնա վեց ամսից ավելի, հայտարարել է հանրապետության վարչապետի պաշտոնակատար, Նեպալի Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին՝ պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո։

Կարկին վստահեցրել է, որ իր կառավարության լիազորությունները ժամանակավոր են։

«Ես և իմ թիմը այստեղ չենք եկել իշխանություն վայելելու համար։ Մենք այստեղ վեց ամսից ավելի չենք մնա։ Մենք լիազորությունները կփոխանցենք նոր խորհրդարանին»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ժամանակավոր կաբինետը մտադիր է պատասխանատվության ենթարկել անկարգությունների և հարձակումների համար պատասխանատուներին, որոնց հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել։

Կարկին շուտով կհայտարարի իր կաբինետի կազմը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դրա մեջ կներառվի մոտ 15 մարդ։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ նոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի մարտի սկզբին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը