Փակման դեպքում գործակալության մեծ մասը կդադարեցնի աշխատանքը, իսկ հազարավոր աշխատակիցներ կուղարկվեն հարկադիր արձակուրդ՝ առանց վարձատրության։
Կմնա միայն փոքրաթիվ անձնակազմ, որը պետք է ապահովի կյանքի և գույքի անվտանգությունը։ NASA-ի պլանի համաձայն, բացառություն կկազմեն միայն այն գործունեությունները, որոնք անմիջականորեն կապված են անվտանգության հետ։ Այդպիսին է նաև գործակալության ամենակարևոր առաջիկա ծրագիրը՝ Artemis 2 առաքելությունը։ Այն նախատեսում է 2025-ին չորս տիեզերագնաց ուղարկել Լուսնի շուրջը։ Գործակալությունը պատրաստվում է ստանալ արտոնություն՝ աշխատանքները չդադարեցնելու համար։
Նախորդ անգամ՝ 2018-ի փակման ժամանակ, NASA-ի աշխատակիցների 95%–ն ուղարկվել էին հարկադիր արձակուրդ, իսկ կենտրոններում մնացել էին միայն «սկելետային» թիմեր, որպեսզի ապահովեն սարքերի շարունակական աշխատանքը։ Այս անգամ ևս նույն սցենարը կարող է կրկնվել։ Ամեն ինչ ավելի բարդ է դառնում, քանի որ գործակալությունը արդեն իսկ պատրաստվում է բյուջետային և հնարավոր կադրային կրճատումների։

