ABNews

Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Լուրեր | 2026/07/23 14:24

Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առչվում էր Նարեկ Կարապետյանին անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

ԿԸՀ–ի համաձայնությունը ստանալուց հետո դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

ԿԸՀ–ն քննարկման առարկա չի դարձրել Կարապետյանին ազատությունից զրկել թույլ տալու միջնորդությունը։ ԿԸՀ Նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի ուշ պարզաբանել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը, քանի որ հարցը հանձնաժողովի լիազորությունների շրջանակներից դուրս է։

Նարեկ Կարապետյանի թիմակիցներն ու փաստաբանները դատախազության ներկայացրած միջնորդություններն ու դրանց քննությունը ԿԸՀ–ում ապօրինություն են որակում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը