ABNews

Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ․ վարչապետ

Լուրեր | 2026/07/06 15:43

Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի արդյունաբերական սեկտորի վերջին տարիների դինամիկան և տեխնոլոգիական առաջնահերթությունները։

Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանի արդյունաբերությունը կայուն աճ է արձանագրում։ Մասնավորապես, 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին ցուցանիշն աճել է 13%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, մշակող արդյունաբերության ոլորտը վերջին 9 տարում ընդհանուր առմամբ կրկնապատկվել է։

Գիտատար արտադրություն և գլոբալ թրենդներ

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների ձևավորումը, ինչը կնպաստի բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկմանը։ Ըստ կառավարության ղեկավարի՝ նորարարական զարգացման ռազմավարության նպատակն է ապահովել կայուն աճ՝ ինտեգրվելով համաշխարհային տեխնոլոգիական քարտեզին։

Անդրադառնալով ավտոմատացմանը՝ վարչապետը նշել է, որ տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից՝ նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը