Քննչական կոմիտեից, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, տեղեկացնում են՝ Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա:
Իր հերթին, ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործից:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

