Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան
Լուրեր |
Հարթակը ստեղծվել է լուծելու երկարամյա և բարդ մի խնդիր՝ ինչպես ապահովել սփյուռքից Հայաստան ուղղակի ներդրումների կայուն հոսք։
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ լուծարվում է ARFI (Armenia Financed) ներդրումային հարթակը, որը բացառապես առցանց գործող պետական ներդրումային համակարգ է։ Հարթակը ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ԱՆԻՖ պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է ARFI-ն.
ARFI-ն ոչ միայն առաջին ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն է Հայաստանում, այլև աշխարհում իր տեսակի մեջ եզակի նախաձեռնություն է, քանի որ նրա օպերատորը հենց պետությունն է։ Հարթակը ստեղծվել է լուծելու երկարամյա և բարդ մի խնդիր՝ ինչպես ապահովել սփյուռքից Հայաստան ուղղակի ներդրումների կայուն հոսք։
Այն մշակվել է ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի կողմից՝ շուրջ 4 տարվա ընթացքում, պետական մոտ 700 միլիոն դրամ ներդրումով։
Արդյունքում ստեղծվել է մի համակարգ, որի մասին երազում է յուրաքանչյուր նպատակաուղղված կառավարություն։
Հարթակի հնարավորություննից մի քանիսը․
• Ներդրողների հեռակա նույնականացում,
• Հեռակա կարգով հաշիվների բացում դեպոզիտարիայում,
• Սփյուռքի ներդրողների համար Հայաստանի մասնավոր և պետական ակտիվներում մասնակցության հնարավորություն,
• Լիովին թվայնացված և թափանցիկ ներդրումային միջավայր։
2024 թվականի ընթացքում նախատեսվում էր ներգրավել 3.9 միլիարդ ՀՀ Դրամ ներդրումներ՝ հաստատված 13 նախագծերում, որոնք ընտրվել էին ավելի քան 300 հայտատուներից։ Մեր թիմի հեռանալուց հետո որևէ գործողություն չի իրականացվել։
Նախագծի գաղափարախոսությունը հիմնված էր այն համոզման վրա, որ սփյուռքը չպետք է դիտարկվի միայն որպես հայրենասիրական ռեսուրս, այլ որպես գործնական գործընկեր, որը պատրաստ է ներդրումներ կատարել, երբ կա վստահելի, թափանցիկ և ժամանակակից հարթակ։
Հարթակը արդեն գործում էր՝
• ուներ ՀՀ Կենտրոնական Բանկի լիցենզիա,
• ավելի քան 400 գրանցված ներդրող։
Պարոն Փաշինյան, խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին ներկայացնել պարզաբանում՝ ինչ նպատակով եք լուծարում այս գործող, բարձր որակի պետական ներդրումային հարթակը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ