Հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել Ներքին գործերի նախարարությանը հատկացնել շուրջ 1,9 միլիարդ դրամ (մոտ 5,2 միլիոն դոլար):
Ինչու է դա կարևոր. Հատկացված միջոցները նպատակաուղղվելու են ՆԳՆ տեխնիկական և նյութատեխնիկական բազայի ապահովմանն ու ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացմանը:
Ֆինանսավորման աղբյուրն ու ուղղությունները.
Ֆինանսավորման աղբյուր. Գումարը հատկացվել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից:
Ծախսային ուղղությունները. Միջոցները կուղղվեն.
Նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին,
Տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը,
Շուրջ 3 միլիոն լիտր բենզինի գնմանը:


