ABNews

Մոտ 1 մլն կին վերջին մեկ տարում զրկվել է մարդասիրական օգնությունից

Լուրեր | 2026/07/10 14:32

Մոտ 1 մլն կին վերջին մեկ տարում զրկվել է մարդասիրական օգնությունից

Առնվազն մեկ միլիոն կին և աղջիկ անցած մեկ տարվա ընթացքում զրկվել են կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնությունից՝ ՄԱԿ ծրագրերի ֆինանսավորման կրճատման պատճառով։ Այս մասին նշվել է «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության զեկույցում, որի տվյալները հուլիսի 10-ին հրապարակել է Reuters գործակալությունը։

Զեկույցի համաձայն՝ կանանց մարդասիրական կազմակերպությունների գրեթե 90 տոկոսն այլևս չի կարող բավարարել տեղերում առկա կարիքները՝ չնայած պահանջարկի զգալի աճին 2025 թվականի հունվարից, ինչը հաջորդել է օգնության ֆինանսավորման՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում արձանագրված ամենակտրուկ անկմանը։

Օգնության ծավալների կրճատումը մարդասիրական ոլորտում ստեղծում է լուրջ բացեր, քանի որ այս կազմակերպությունները երբեմն միակն են, որ կարող են ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող կանանց և աղջիկներին, նշել են «ՄԱԿ-Կանայք» կազմակերպությունում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը